Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ ռեկտորի օգնականը «հոգեհուզական վիճակից» ելնելով է զորք հանելու մասին խոսել

Փետրվար 28,2013 14:53

Արմեն Աշոտյան. «Ես կարծում եմ, որ քավության նոխազ սարքել ինչ-որ ռեկտորի օգնականի, որն այդ պահին իր հոգեբանական վիճակից ելնելով, չի կարողացել ինքնատիրապետել իրեն, այդքան էլ ճիշտ չէ»

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որին լրագրողները «բռնացրին» կառավարության նիստից հետո, անդրադառնալով ԵՊՀ ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանի` «զորքն» առաջ բերելու հայտարարությանը, որը հնչեցվել էր դասադուլի ակցիայի ժամանակ, ասաց. «Ես կարծում եմ, որ քավության նոխազ սարքել ինչ-որ ռեկտորի օգնականի, որն այդ պահին իր հոգեբանական վիճակից ելնելով, չի կարողացել ինքնատիրապետել իրեն, այդքան էլ ճիշտ չէ»:

Հարցին՝ թե ի՞նչ է, Երեւանի պետական համալսարանում զորք կա՞, նախարարն ասաց. «Իսկ ԵՊՀ-ում ստրուկ կա՞: Ինձ հետաքրքրում է, որ զորք չլինի եւ ստրուկ չլինի: Չկա զորք, ստրուկ առավել եւս չկա: Դուք զորք տեսա՞ք այնտեղ: Զորքը բառ ա, որն օգտագործվել ա էդ պահին՝ հոգեհուզական վիճակից ելնելով, եւ սխալ ա օգտագործված»:

Պարոն Աշոտյանը կոչ արեց լինել հանդուրժող թե’ իրական կյանքում եւ թե’ վիրտուալ աշխարհում եւ միմյանց հասցեին վիրավորանքներ չասել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն ... Աստված չանի 'աշոտյան' says:

    քիչ չեն մի տեսակավորները, ում համար մածունը մի օր սպիտակ է, մի օր սև, մի օր էլ կանաչ…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728