«Օսկար» մրցանաբաշխության ժամանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթած 22-ամյա Ջենիֆեր Լոուրենսը հետաձգել է նախատեսված արձակուրդը: Աղջիկը պատրաստվում էր երկու շաբաթով գնալ Հավայան կղզիներ, որպեսզի հանգստանար մինչ «Մարդիկ X»-ի շարունակության նկարահանումները: Սակայն դրանք մի քանի օրից արդեն պետք է մեկնարկեն:
«Ես ցանկանում եմ մի քանի օր պառկել դիվանին եւ խմել` չփոխելով հագուստս,- ասել է Ջենիֆերը,- նույնիսկ չհամարձակվեք հարցնել իմ զբաղվածության մասին, ես դեպրեսիայի մեջ եմ հայտնվում: Դեռ չեմ կարդացել սցենարը, բայց զգում եմ` ուժ չունեմ»:
Մինչ դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը հանգստի մասին է երազում, ռուսական առաջին ալիքի աշխատակազմը նոր շոու է ցանկանում ավելացնել իր հաղորդաշարերի ցանկում: «Մեկը մեկին». այսպես է կոչվելու շոուն: Այն «Your Face Sounds Familiar» արեւմտյան շոուի ռուսական տարբերակն է: Ամեն շաբաթ նախագծի 10 մասնակից կփորձի վերարտադրել ինչ-որ աստղի երգը՝ օգտագործելով նրա ոճը: Մայքլ Ջեքսոնն ու Ուիթնի Հյուսթոնն արդեն «գրանցվածների» ցուցակում են: Առաջինին նմանակելու է Տիմուր Ռոդրիգեսը, իսկ երկրորդին` Յուլյա Սավիչեվան:
Աղբյուր` Heat.ru