Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ ռեկտորի օգնականը շնորհակալություն է ստացել զորք կանչելու համար (Տեսանյութ)

Փետրվար 28,2013 14:51

«Երբ ասում եմ` բերեք զորքը, նկատի ունեմ` ոստիկաններին, որ թույլ չտանք այդ հրմշտոցը շարունակվի: Երբ ասում եմ` ախալքալակցի տղաները գան առաջ… որոնց հետ էր գնում վեճը, որ վիճաբանությունը չշարունակվի: Ցավում եմ, որ իմ բոլոր ջանքերը, որ վիճաբանությունը չշարունակվի, մեկնաբանվում է  այսպես»,- Aravot.am-ի հետ զրույցում ԵՊՀ ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանը մեկնաբանեց երեկ «Ա1+»-ի կայքում  հայտնված տեսանյութը: Ըստ այդ տեսանյութի՝ Գ. Մելքոնյանը առավոտյան սկսված դասադուլ-ակցիայի ժամանակ  կանչում էր զորքին ու ախալքալակցի տղաներին:

«Երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպության

անդամ Դավիթ Թաշչյանն էլ ավելի մանրամասնեց. «Զորքին առաջ բերեք, դրանից հետո ոստիկանը կապ է տալիս եւ ասում է՝ այսինչ զորքին բերեք առաջ: Երբ ախալքալակցի տղաներ է ասում,  մենք 1500-ից ավելի անդամներ ունենք: Եկեք տարաբաժանում չմտցնենք` երեւանցի, ախալքալակցի: Ինքս ախալքալակցի եմ եւ թույլ չեմ տա, որ ախալքալակցիների անունների հետ վատ բան ասոցացվեն»:

Ուսանողների կողմից իր հրաժարականի պահանջին  անդրադառնալով՝ պարոն Մելքոնյանն ասաց. «Որեւէ ուսանողից չեմ լսել որ իմ հրաժարականը պահանջեն… իմ հրաժարականի մասին խոսում են այն մարդիկ, որոնք որեւէ կա չունեն ոչ Երեւանի պետական համալսարանի, ոչ դասադուլավորների հետ… մարդիկ, որոնց ուղղակի նյութ էր պետք, նրանց կոչ եմ անում ուղղակի հեռու մնալ»:

Մանրամասները` տեսանյութում

 

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մեկնաբան says:

    Զավեշտական էշ որ համապատասխան նախադեպի ստեղծումից գրեթե 100 տարի անց Հայաստանում հաղողվել է ստեղծել սևհարյուրակայինների հրոսակներ: Առավել հետաքրքիր է, որ այդ հրոսակները վերագրվում են որոշակի աշխարհագրության: Սա առնվազն 40 տարվա էվոլյուցիա ունի:

  2. Մեկնաբան says:

    Ներողություն տպագրական սխալների համար: Մի դեքում ստորակետի փոխարեն շ եմ տպել, մյուս դեպքում ջ-ի փոխարեն՝ ղ.

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728