Բնապահպան-ակտիվիստները դեմ են «Թեղուտին» հարկային արտոնություն տալուն
Կառավարության շենքի առաջ, այսօր մի խումբ բնապահպաններ բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ կառավարության այն որոշման դեմ, որ «Թեղուտ» ընկերությունը իրավունք է ստացել՝ հանքը շահագործելու համար նախատեսված տեխնիկան եւ այլ ապրանքներ ներկրելու արտոնյալ պայմաններով: Նշենք, որ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը կառավարությանն առաջարկել էր 3 տարով հետաձգել ավելացված արժեքի հարկի գանձումը, քանի որ մեր օրենսդրությամբ, ներդրումային ծրագրով 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներկրման դեպքում հարկային արտոնություններ են գործում:
Բնապահպան-ակտիվիստ Ապրես Զոհրաբյանի խոսքերով, անցյալ տարվա դեկտեմբերին 21-ին դիմել են Հատուկ քննչական ծառայություն` հայտնելով, որ «Թեղուտի» նոր նախագիծը հաստատվել է առանց բնապահպանական փորձաքննություն անցնելու եւ կառավարությունը, ՀՔԾ-ն, քայլեր ձեռնարկելու փոխարեն` հարկային արտոնություն են տրամադրում «օրինախախտ մի ընկերությանը»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ