Բելգիահայ համայնքը ամենաակտիվներից է: Երեկ՝ փետրվարի 27-ին, տեղի հայերը, ի հիշատակ սումգայիթյան ոճրագործության զոհերի, բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք երթով շարժվեցին դեպի Բելգիայի Թագավորությունում Ադրբեջանի դեսպանատուն, այնուհետեւ հավաքվեցին Բրյուսելում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը ծաղկեպսակներ տեղադրեցին խաչքարի մոտ, ինչին հետեւեց հոգեւոր հայրերի մատուցած ոգեկոչման արարողությունը: Հավելենք, որ մարտի 3-ին էլ Բրյուսելի Սուրբ Մարիամ-Մագդաղենացի Հայ առաքելական եկեղեցում կմատուցվի պատարագ՝ նվիրված սումգայիթյան նահատակների հիշատակի 25-րդ տարելիցին:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ