ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում քննարկվեց քաղաքացի Լուսինե Պետրոսյանի դիմումը , որով պահանջվում է չեղյալ համարել թիվ 25 ԸԸՀ-ի N 63-Ա որոշումը:
Լուսինե Պետրոսյանի և ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի միջև արտահերթ նիստի ընթացքում բավական ուշագրավ երկխոսություն տեղի ունեցավ այն հարցի շուրջ, թե ինչու «Ժառանգության» ներկայացուցիչները ընտրական տեղամասերում կամ վստահված անձինք չեն ներկայացրել հատուկ կարծիքներ:ԿԸՀ նախագահը հարցերը ձեւակերպում էր այն համատեքստում, որ եթե չեն եղել բողոքներ խախտումների վերաբերյալ՝ ուրեմն, «Ժառանգության» ներկայացուցիչները չեն տեսել խախտումներ: Երկխոսության առավել ուշագրավ հատվածները ներկայացնում ենք ստորև.
Տ. Մուկուչյան.«Ինձ հետաքրքրում է հետևյալը. հիմնավորումներ եղել են, տվյալ անձը տեսել է, որ խախտումներ գրանցվել են, բայց դիմում չի գրել, հատուկ կարծիք չի գրել: Քվեարկության օրը այդ տեղամասերը ստուգել ենք, ոչ մի դիմում, բողոք, գրառում գրանցամատյանում չի եղել: Հետո դուք ոչ մի տեղամասում չեք գտնվել, բայց գրել եք բողոքներ»:
Լ. Պետրոսյան. «Ընդհանուր պատկերը երևում է թեկնածուի շտաբում, և ես ուզում եմ հասկանալ՝ թեկնածուն իրավունք ունի՞ անվավերության մասին դիմումներ ներկայացնել»:
Կարդացեք նաև
Տ. Մուկուչյան. «Այս դիմումը հավաբանար շտապողականության արդյունքում է ձևավորվել, քանի որ դրա անգամ փաստական հանգամանքները չեն համապատասխանում այն դիմումներին, որոնք կից են ներկայացվում: Խոսվում է բոլորովին այլ ապացույցների, այլ դիմումների մասին: Ձեր ապացույցը նայում ենք՝ բոլորովին այլ դիմումի մասին է խոսքը: Փաստական հանգամանքների համադրմամբ ակնհայտ է դառնում, որ դուք տեղերում բնավ այս դիմումները չեք ուզեցել հանձնել հանձնաժողովին: Գուցե դրանք պատրաստ են եղել, գուցե որևէ մեկի գզրոցում կամ սեյֆում են եղել, բայց ակնհայտ է այն, որ այս դիմումները չեն գնացել թիվ 25 և 26 ընտրատարածք»:
Լ. Պետրոսյան. «Ես թիվ 25 ընտրատարածք ուղարկելու էի այս դիմումները, այլապես իմաստ չկար, որ ասեի՝ մեքենայով մի գնացեք այնտեղ, ես ֆաքսով կուղարկեմ: Որովհետև ինչ-որ մի պահից հասկացա, որ բոլոր տեղերում անվավերության մասին դիմում ուղարկելու իմաստ գոյություն չունի»:
Տ. Մուկուչյան. «Եթե իմաստ չկար, թիվ 26 ինչո՞ւ էիք ուղարկում»:
Լ. Պետրոսյան. «Դիմումները պատրաստել էինք բոլոր ընտրատեղամասերի համար: Առավոտյան մեր իրավաբանի հետ եղավ խոսակցություն՝ կարո՞ղ ենք ուղարկել վերահաշվարկի դիմումները, թե՞ ոչ»:
Տ. Մուկուչյան. «Էն որ 700 օրինակ տվել էինք, այդտեղ՝ Ընտրական օրենսգրքում, հստակ գրված է, մի ամբողջ հոդված կա քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին: Բա չե՞ք կարդացել: Բա Ձեր իրավաբանը ո՞նց է ասել: Հետո էլ դատողություններ եք անում այլոց իրավագիտակցության մասին: Ձեր դիմումների մի մասը չէր գնացել, օդանավակայանի փոստով են ուղարկել, գիշերը 11-ին է հասել»:
Լ. Պետրոսյան. «Ժամը 21.00-ի դրությամբ դրանք ուղարկել ենք»:
Տ. Մուկուչյան. «Բա որ ցերեկը իմացել էիք, ինչո՞ւ ցերեկը չէիք դիմում»:
Լ. Պետրոսյան. «Այդ դիմումները, որ գրվել էին, գրվել էին նաև շտաբի պետերի կողմից: Պարզապես դրանք արդեն մեքենայով էին տարվել»:
Տ. Մուկուչյան. «Ճիշտ հասկացեք, եթե տարել են կոնկրետ փաստաթուղթ, արդեն փակ է եղել, այդ նույն փաստաթուղթը կարող էին վերադաս մարմին տանել, բայց նույնը պետք էր տանել, ոչ թե կեսից սղացնեին դրա տակ ուրիշ փաստաթուղթ»:
Լ. Պետրոսյան. «Այդ պատճառով ես խնդրել եմ չեղյալ համարել միայն թիվ 25-ի որոշումը»:
Տ. Մուկուչյան. «Դուք Ձեր դիմումում ունեք դատողություններ, որ թեկնածուի լիազոր անձը կարող է անել այն ամենը, ինչը թեկնածուն»:
Լ. Պետրոսյան. «Այսինքն՝ ինքն իրավունք ունի հանդես գալու ներկայացնողի կողմից ԿԸՀ-ում առնչվող ատյաններում»:
Տ. Մուկուչյան. «ԿԸՀ-ում այո, բայց ընտրատեղամաս գնացող դիմումին է վերաբերում հարցը: Խնդրեմ, գոնե մի տեղ կարդացեք, որ այդ դիմումները բերվել են Րաֆֆի Հովհաննիսյանի անունից»:
Լ. Պետրոսյան (կարդում է). «ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ներկայացվում է սույն դիմումը»:
Տ. Մուկուչյան. «Ո՞վ պետք է ստորագրի»:
Լ. Պետրոսյան.. «Բայց եթե կա լիազոր ներկայացուցի՞չ…»
Տ. Մուկուչյան. «Ընտրական օրենսգրքում չկա կանոնադրություն, որ վերահաշվարկի դիմումներ կարող է ներկայացվել թեկնածուի անունից՝ անկախ վերջինիս կամքի»:
Լ. Պետրոսյան. «Այս դեպքում էլ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ համաձայնեցված էր»:
Այնուհետև երկխոսությունը շարունակվեց այն ուղղությամբ, թե ինչու վստահված անձանցից, հանձնաժողովների անդամներից ոչ մեկը չի դիմել ոստիկանություն:
Տ. Մուկուչյան. «Գոնե 10 հոգի ինչո՞ւ չեն գնացել ոստիկանություն գրել, որ ճնշումներ են եղել, իրավունքների սահմանափակում: Ինչո՞ւ մեկը չի ահազանգել թեկուզ ԿԸՀ»:
Լ. Պետրոսյան. «Որոշ դեպքերում նույնիսկ ես եմ զանգել ոստիկանություն, գործեր հարուցելու: Նաև ուրիշ կուսակցությունից ներկայացված անդամ ահազանգեց, թե Րաֆֆի Հովհաննիսյանի քվեաթերթիկները հաշվում են անվավեր: Բայց մեր վստահված անձն ասում էր, թե տեսնում է, որ այդպիսի բան չկա: Այնպես չէ, որ չէին զանգում, բայց խոսակցություններ էին…Եթե ամեն տեղ 2-3 հարյուր ձայն է գրանցել թեկնածուն, ու մի տեղ 1000 ձայն, դա բնականաբար մի բացատրություն պիտի ունենա»:
Տ. Մուկուչյան. «Դուք ինքներդ եք բացահայտումներ անում և որից պարզ է դառնում, որ բնավ այն դիմումները չեն ներկայացվել: Սոսկ ներկայացվել են ապացույցներ, որոնք ժողովրդի խոսակցություներին բնորոշ տեղեկություններ են, բայց վերահաշվարկի պահանջ չի եղել»:
Տեղեկացնենք, որ վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով՝ ԿԸՀ-ն մերժեց Լ. Պետրոսյանի դիմումը, ինչի հետ Լ. Պետրոսյանը չհամաձայնեց:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿԸՀ դիմող, ընձուղտը մաքրում է աչքերը 21 դյույմ երկարություն ունեցող լեզվի միջոցով:Սա պետք չէ մոռանալ;