Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը ձեռքով հանգցրեց Քոչարյանի եւ Սարգսյանի նկարների կրակը (Տեսանյութ)

Փետրվար 28,2013 14:00
Փառանձեմ մայրիկը կրկին խարույկ էր կազմակերպել՝ երկու նախագահների նկարներով

Մարտի 2-ին Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացնելու է ապագա ուղենիշերը, այն ճանապարհն է ցույց տալու, որով պիտի շարժվի: Այս մասին նա հայտարարեց Նոր Հաճընում՝ բնակիչների հետ հանդիպմանը:

«Նոր Հաճընը ասաց՝ «ո՛չ կեղծիքին, ո՛չ վախին, ո՛չ սպառնալիքին», ասաց՝ «դո՞ւք ով եք»: Ով խախտեց օրենքը՝ մարզպետ է, գյուղապետ է, քաղաքապետ է, պատասխան է տալու օրենքի առջեւ: Հասկացա՞ք: Հստակ հասկացեք»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նորհաճընցիների հետ հանդիպմանը:

«Թող որեւէ մեկը ժողովրդավարության դասեր մեզ չտա, եթե իրենք ճանաչում են ոչ լեգիտիմ, ժողովրդից գողացված իշխանությունը: Վաղը ում որ պետք է կասեմ՝ թե՛ Վլադիմիր Վլադիմիրովիչին, թե՛ Օբամային: Մենք լիքը-լիքը բան ենք կորցրել, բայց հիմա հետ ենք բերում: Ես ոչ մի տեղ չեմ գնալու, ես ձեզ մենակ չեմ թողնելու: Բայց պահանջում եմ եւ ակնկալում եմ ձեզնից, որ դուք ինձ մենակ չբերեք: Հաղթանակը պիտի բերենք Նոր Հաճըն եւ Հայաստանի Հանրապետություն»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ելույթի վերջում Փառանձեմ մայրիկը բերեց Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի լուսանկարները եւ լուցկիով վառեց դրանք: «Պետք չէ, պետք չէ, Փառանձեմ մայրիկ»,- Րաֆֆի Հովհաննիսյանի այս հորդորը Փառանձեմ մայրիկը չլսեց, նկարներն այրվում էին: Րաֆֆի Հովհաննիսյանը մոտեցավ եւ իր ձեռքով կրակը հանգցրեց եւ համբուրեց Փառանձեմ մայրիկի ձեռքը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728