«Հոգեւոր դաշտը բոլորի համար դարձել է հետաքրքիր: «Աստծո հարսնացուները» դա նոր կառույց չէ, այլ նոր անվանում է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստան ներթափանցած նոր աղանդների մասին ասաց Քայքայիչ պաշտամունքից տուժվածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանը:
Նրա պնդմամբ՝ կար «Աստծո դեսպանատուն» կառույցը՝ «Կենդանի հավատք» մասնաճյուղով: Վերջինս որոշեց առանձին կառույցով հանդես գալ եւ առանձնացավ, փոխարենը ձեւակերպվեց «Աստծո հարսնացուներ» կառույցը, որը գործում է արդեն երկու տարի. «Հոգեւորը չի կարելի խառնել նյութականի հետ. այն, ինչ կատարվում է Հայաստանում՝ սարսափելի է: Աղանդավորական եկեղեցին հ/կ-ի կցորդ է՝ ղեկավարները արտասահմանցի ներկայացուցիչներ»:
Պարոն Ամարյանի խոսքով՝ աղանդավորական կառույցը ղեկավարում է մի կին, ով քարոզում է ազատ սեռական հարաբերություններ. «220 000-ից ավելի մարդիկ են «Աստծո հարսնացուներ»-ի հետեւորդները, որոնց հաճախակի են տեղափոխում հոգեբուժարան: Աղանդավորների մոտ բոլոր անդամները քարոզիչներ են, եթե ուզում ես դառնալ միլիոնատեր, ստեղծիր քո եկեղեցին»:
Բանախոսի համոզմամբ՝ նախագահի թեկնածուներից մեկը աղանդավորական կառույցի ներկայացուցչի երեխայի քավորն է, եւ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին այսօր կան մարդիկ, ովքեր թեժ պահը օգտագործելով կհասնեն իրենց նպատակին. «Կրոնական, աղանդավորական կառույցները ակտիվորեն ներքաշված են քաղաքական կյանքին, մենք ունենք դեպուտատներ, ովքեր աղանդավորներ են»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Միջազգային իրավուքի կուլտուրան արդյոք գիտեն կրոնական կազմակերպություններից հատկապես եհովայի վկաները,հասկանալի է ազատ դավանանքի իրավուք կա,բայց որքանով են գիտակցել ինչ է իրավուքն և հասարակությունը:
Տեղաշարժերի ժամանակ նկատում եմ անախորժություններ դեպի մարդը,հետաքրքրվում են գուցե մարդկանցով և փորձում ներքաշել անդամակցության,պատճառ դառնում վտանգների: