Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էպոսագետը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը

Փետրվար 28,2013 13:38

Այսօր «Արմատ» ակումբում ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ինքն իրեն «էպոսագետ» անվանող Վարդան Սեդրակյանը հայտարարեց, որ ինքը չի ճանաչում այս ընտրությունների արդյունքները ու Սերժ Սարգսյանին էլ չի համարում վերընտրված նախագահ:

«Մինչ նախագահի երդման արարողության օրը, ապրիլի 9-ը, պետք է այդ ժամանակահատվածը ճիշտ օգտագործել, որպեսզի տեղի չունենա երդման արարողությունը: Եթե իսկապես նա արդար է ընտրվել, թող նոր ընտրություններ լինեն ու թող նա հաղթի, այդ դեպքում ես կշնորհավորեմ իրեն, բայց մինչ այդ` ես պահանջում եմ Սերժ Սարգսյանի հրաժարականը»,- ասաց Սեդրակյանը՝ նշելով, որ վաղը մասնակցելու է ՀԱԿ-ի կողմից կազմակերպած հանրահավաքին, իսկ պատճառը` ընտրությունները չեն, այլ մարտի մեկը:

Սեդրակյանը նշեց. «Բացվում է համաժողովրդական շարժման նոր էջ, եւ այստեղ գործ ունեն անելու բոլոր կուսակցությունները: Ես կոչ եմ անում բոլոր ընդդիմադիրներին՝ վայր դնել իրենց մանդատները,  առաջնահերթ եմ համարում սկսել հենց «Ժառանգույթուն» կուսակցությունից, քանի որ նա այդ բեռը վերցրել է իր ձեռքը, բայց միայնակ ոչնչի չի հասնի, երկրորդը` այդ քայլը պետք է անի Հրանտ Բագրատյանը, ապա նրանց կմիանան եւ դաշնակցության ներկայացուցիչները եւ մյուսները:  Միավորելով մեր բոլոր ուժերը՝ մենք կհասնենք նոր նախագահական ընտրությունների»,- ասաց էպոսագետը:

Ինչ վերաբերում է ՐաֆֆիՀովհաննիսյանին միանալուն, ասաց որ ինքը չի միանա վերջինին, քանի դեռ նա նախագահի թեկնածուներին կոնկրետ կոչ չի արել:

Իսկ Պարույր Հայրիկյանի գործով ձերբակալվածների, եւ դրանց հետ իր կապի մասին խոսելիս (հիշեցնենք, որ Վ. Սեդրակյանը ճանաչում է Հայրիկյանի գործով ձերբակալվածներին, եւ անգամ կանխատեսել էր, որ փետրվարի 19-ին, երբ ինքն այլեւ անձեռնմխելի չի լինի՝ որպես նախագահի թեկնածու, իրեն կձերբակալեն՝ Հայրիկյանի սպանությունը պատվիրելու մեղադրանքով), էպոսագետn ասաց, որ վերջապես հասկացան, որ ինքն այդ պատմության հետ ոչ մի կապ չունի:

Սեդրակյանը, անդրադառնալով այսօրվա  դասադուլին, հավելեց, որ այսօր այնտեղ է նաեւ իր որդին, որին նա աջակցում է, քանի որ, այսօրվա դասադուլը կապված է ԵՊՀ-ի ռեկտորի եւ նրա օգնականի երեկվա  պահվածքի հետ. «Ես գտնում եմ, որ համալսարանի ռեկտորը պետք է հրաժարական տա»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Էս ի~նչ բեկում մտցրիք կարծիքիս մեջ,ապրեք: Ավելորդ հպարտությունը մի կողմ թողելու և իրար սատարելու հրամայական կա հայոց օդում;Ներքին թշնամուց ազատագրվելով կմեղմվի Արարչի զայրութը;Սերժ ներքին թշնամին համազոր է արտաքին թշնամու, ավելին է քան արտաքին թշնամին;

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728