Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ աշխատակազմի ղեկավար. «Ակցիայի կազմակերպիչ աղջիկը հայհոյել է» (Տեսանյութ)

Փետրվար 28,2013 13:00

ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանն այսօր «Արմատ» ակումբում խոսեց դասադուլներից եւ գնահատական տվեց երեկ համալսարանի դիմաց տեղի ունեցած միջադեպին:

Նա  ասաց, որ մտահոգված է վերջին օրերին տեղի ունեցող գործընթացներից, որոնք դասադուլի միջոցով բուհական համակարգը խարխլելու կամ կրթության գործի կազմակերպումը խաթարելու միտում ունեմ. «Ես կոչ եմ անում եւ հորդորում այն մարդկանց, որոնք հասարակական դերակատարություն ունեն, չգնալ այնպիսի քայլերի, որոնք վտանգելու են կրթական գործը»:

Ալիկ Ղարիբյանը հայտարարեց, որ  ԵՊՀ-ն չի արգելում ուսանողներին դասադուլի մասնակցել. «Երեւանի պետական համալսարանը երբեւէ դռները չի փակել որեւէ մեկի առաջ:  Կարող եմ հրավիրել լրագրողներին, շահագրգիռ անձանց, կարող են շրջել համալսարանի տարբեր ֆակուլտետներում եւ համոզվել՝  ուսանողների կամքի վրա որեւէ մեկը բռնացե՞լ է, թե՞ ոչ: Իսկ այն ուժերը, որոնք փորձում են քաղաքական գործառույթներ իրականացնել, դասադուլ կազմակերպել, հիմնականում համալսարանից դուրս են, չնայած կան որոշ ուսանողներ, որոնք միացել են նրանց կոչերին: ՄԵնք այդ ուսանողներին  չենք ստիպում նստել դասի, իրենց քաղաքացիական կամքն  է, բայց չմոռանանք, որ կան նաեւ ուսանողներ, որոնք  ցանկանում են դասի նստել….Սիրելի հայրենակիցներ, եկեք մենք փոքրամասնության միջոցով մեծամասնության իրավունքը չոտնահարենք: ԵՊՀ-ում սովորում է ավելի քան 18000 ուսանող…Մենք պարտավոր ենք ապահովել այն ուսանողների կրթություն ստանալու իրավունքը, որոնք վճարել են դրա համար, բայց դրա հետ մեկտեղ չենք պարտադրում մյուսներին նստել դասի: Նրանք ազատ են իրենց քաղաքական կամքն արտահայտելիս»:

Ալիկ Ղարիբյանը ասուլիսի էր եկել համալսարանականի կրծքանշանով, ասաց, որ ինքը անկուսակցական է, ու իր ցանկությունը կրթության պրոցեսի չխաթարվելն է:  Նա, հանդուրժողականության կոչ անելով բոլոր կողմերին, հավելեց, որ այսօր եւս հանդիպել է ակտիվիստների հետ ու ողջունել. «Իրենք ագրեսիվության դրսեւորումներ ցույց տվեցին, ես էլ  խնդրեցի ամեն ինչ մարդկային ընկալման եւ բարոյական նորմերի սահմաններում լինի: Իհարկե, սադրանքներ կարող են լինել, մեր երիտասարդ ուսանողներն էլ կարող են դրանց  զոհ գնալ եւ փորձել պատասխանել:  Շատ տգեղ էր՝  երիտասարդ աղջիկներից մեկը հայհոյանքի արտահայտություն է արել. եղել է միջադեպ, որի արդյունքում երիտասարդ աղջիկը տգեղ է պահել իրեն, ընդ որում, նա   բողոքի ակցիայի կազմակերպիչներից էր, որից հետո փոխադարձ վիրավորանքներ են եղել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728