Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը հարգեց ու հաստատեց Գիզիրյանի հրաժարականը

Փետրվար 28,2013 12:38

Այսօր ՀՀ կառավարության նիստում քննարկվեց նաեւ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարականի հարցը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահեցրեց, որ Շիրակի մարզպետը իր դիմումի համաձայն է լքում մարզպետի պոստը: «Ես հանդիպել եմ պարոն Գիզիրյանին իր ցանկությամբ եւ նախաձեռնությամբ: Գիզիրյանը դիմում է ներկայացրել իր սեփական նախաձեռնությամբ: Կարեւոր հանգամանք է սա պարզաբանել, քանի որ տարբեր  տեղեկություններ են տարածվել այս հարցի շուրջ հանրապետությունում եւ ԶԼՄ-ներում, որը իրականությանը չի համապատասխանում: Մենք հարգում ենք Գիզիրյանի դիմումը»,- ասաց վարչապետը, հավելելով, որ հաստատում է հրաժարականի դիմումը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728