Ազգային վիճակագրական ծառայությունը ամփոփել է 2012 թվականը:
Այս մասին այսօր կայացած կառավարության նիստում տեղեկացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, ում տվյալներով՝ անցյալ տարի մեր երկրի համախառն ներքին արդյունքը կազմել է 7,2%: Ըստ վարչապետի, հանրապետության նախագահը թիրախային սահման ընդունել էր 7%-ը: Վարչապետը կառավարության անդամներին կոչ արեց այս տարի եռանդով անցնել գործի, քանի որ 2013 թվականին ծրագրել ենք ունենալ 6,2% աճ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ