Քիչ առաջ ԵՊՀ այցելեց նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը:
Վերջին օրերին կազմակերպված դասադուլի վերաբերյալ պարոն Սեդրակյանը կարծիք հայտնեց, որ «առաջին հերթին ամեն ինչի համար պատասխանատու են բուհի ռեկտորները, նրանք, ովքեր փակում են բուհի դռները: 2008-ին երբ ժողովուրդն էր խաղաղ ցույց անում, իշխանությունները նրանց դեմ հանեցին Ղարաբաղի սպեցնազը: Այսօր ուսանողներն են իրենց բողոքն արտահայտում՝ հանում են ախալքալակցիներին: Մտածված ծրագիր է, մեր ժողովրդի մեջ պառակտում են ուզում մտցնել»:
Պարոն Սեդրակյանը ասաց նաեւ, որ այսօր ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաքի եւ դասադուլի կազմակերպիչներից մեկն իր որդին է եղել՝ ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներից Գեւորգը: Նա եկել էր որդուն տեսնելու եւ կարճատեւ հանդիպումից հետո հեռացավ:
Այս պահին ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքի առջեւ սակավաթիվ ուսանողներ են մնացել՝ առանձին խմբերով:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ