Նա նկատել է, որ ամուսինը ամեն տեղ նույն խոսքերն է կրկնում
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն իր բարեւարշավը շարունակում է Կոտայքի մարզում: Չարենցավանցիների հետ հանդիպմանը նա հիշեցրեց, թե նախընտրական ինչ խոստում է տվել եւ որ դրանք 5 տարվա ընթացքում անպայման իրականացնելու է: «Մենք պայմանագիր կնքեցինք, որ 5 տարի անց ունենալու ենք աշխատանք, կենսաթոշակ եւ մեր հայրենակիցների վեադարձը: Դուք իշխանության բուրգի դեմ դիմաց ասել եք, որ այո, հայ մարդը կա: Դրանից հետո մեկը ձեզ աշխատանքից հանեց, ակնարկ արեց, ինքը պատասխան պիտի տա»:
Նա նաեւ չարենցավանցիներին պատմեց Սյունքիում իր հանդիպումների մասին. «Սյունիքը մարզպետի, նաեւ գործող իշխանության պատճառով կուրծք տալով, հաղթելով պատերազմը՝ վախենում են սեփական երկրում: Իսկ Կապանում եւ մնացած բոլոր քաղաքներում մի փոքր մեկը վախվորած, մեկը արդեն հաղթած սյունեցին ասաց, որ սա մեր երկիրն է: Ես դեմ եմ առանձին մարզային մոտեցումներին, եւ երեկ նաեւ ձեր անունից պահանջեցի մարզպետի հրաժարականը: Վստահ եմ, որ դա պիտի լինի»:
Կարդացեք նաև
Այդ հայտարարությանը հետեւեցին բուռն ծափողջույնները: Դրանք ավելի թեժացան, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ՝ ձեր մարզպետն էլ պիտի հրաժարական տա. «Իսկ քաղաքապետերը արդեն շատ զգույշ պիտի լինեն: Ով խախտեց օրենքը՝ ինքը պատասխան պիտի տա: Հայաստանի Սահմանադրությունը վերադարձել է Չարենցավան, շնորհավորում եմ: Ես հասնելու եմ հաղթանակի ձեզ հետ միասին: Այդ պայքարը կարող է տեւել 1 օր, 1 շաբաթ, 1 ամիս: Պատրա՞ստ եք պայքարի»: Չարենցավանցիները պատասխանեցին, որ «մենք պատրաստ ենք մինչեւ 1 տարի էլ»:
Նա հիշեցրեց, որ այսօր Ազատության հրապարակում ժամը 5-ին հանրահավաք կա, եւ եթե մեկը թույյ չտվեց երթուղային նստել ու գալ Երեւան՝ պատասխան է տալու:
Պարոն Հովհաննիսյանը պատմեց, որ այս առավոտ տիկին Արմենուհին նկատողություն է արել ամուսնուն, ասել է՝ ամեն տեղ նույն բանն ես ասում, կրկնվում ես: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ պատասխանել է, որ Չարենցավանում էլ, ամեն տեղ նույնը պիտի ասի՝ «Ես ձեզ հավատացի, դուք հաղթեցիք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ռաֆֆի Հովհաննիսյանը այժմ լավ հնարաորռւթյուն ունի դառնա Հռոմի Պապ,դրանով նա ավելի
շատ օգուտ կտա իրեն և Հայաստանին