Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փորձած թանն ու անփորձ մածունը

Փետրվար 28,2013 11:55

Այս օրերին մեզանում շարունակ լսվում են վրդովմունքի բացականչություններ՝ այս կամ այն գերտերության կողմից մեր ընտրությունների արդյունքները ճանաչելու եւ Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձների տարափի կապակցությամբ: Ի վերջո, ինչո՞ւ է շտապում միջազգային հանրությունը, եւ ի՞նչն է նրան դրդում ընտրական փաստաթղթերի թանաքը չչորացած, արդյունքների վիճարկման օրինական ժամկետները չլրացած՝ շնորհավորել մի նախագահի, որի ժողովուրդը բողոքի ակցիաներ է անում եւ չի ճանաչում իր աչքի առաջ տեղի ունեցած ընտրությունների արդյունքները:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն աշխարհի համար կանխատեսելի նախագահ է՝ 5 տարի նրա հետ հարաբերվելու ընթացքում միջազգային հանրությունը համոզվել է, որ նա իրենց նախանշած ուղուց չի շեղվի՝ կանի այն, ինչ կասեն: Իսկ այ, Րաֆֆի Հովհաննիսյանն այն «անփորձ մածունն» է, որի վրա հույս դնել հնարավոր չէ: Եվ սրա պատճառը միայն այն չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ գործ չեն ունեցել եւ չգիտեն, թե նա ինչի է ընդունակ: Սրա պատճառներից գլխավորը պետք է փնտրել հենց Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրի մեջ:

Այն ագրեսիվ արտաքին քաղաքականությունը, որ նա պատրաստվում է վարել նախագահ դառնալուց հետո եւ հատկապես Լեռնային Ղարաբաղը ճանաչելու դրույթը բավական են, որպեսզի «Ժառանգության» լիդերը, ԱՄՆ-ի նախկին քաղաքացին, մեզանում արեւմտամետի համարում ունեցող քաղաքական գործիչն անցանկալի ճանաչվի այդ նույն Արեւմուտքի համար: ԼՂՀ-ն Հայաստանի կողմից ճանաչելու մասին ծրագրային թեզը, որ նա տարիներ շարունակ անկոտրում առաջ է տանում, հենց այն խութն է, որը հառնել է իր նախագահ դառնալու ճանապարհին: Անշուշտ, այլ խութեր էլ կան, սակայն միայն դա բավական է, որ Օլանդներն ու Օբամաները շտապեն ճանաչել Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը:

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Հարգելի ՛՛Հրապարակ՛՛, ստացվում է, որ ողջ աշխարհի հզորներն ահ ու սարսափի մեջ մոմ են վառում, որ հանկարծ աշխարհակործան Հայաստանի ժողովրդի կամարտահայտությունը չիրականանա, և այդ արհավիրքից խուսափելու նպատակով հայ ժողովրդին ուղիներ են ցույց տալիս.
    * ԿԵՑՑԵ ԱՆԱՏԱՄ ԵՎ ՈՉԽԱՐԱՄԻՏ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
    * ԵԹԵ ԱՇԽԱՐՀԻ ՄԵԾԵՐԸ ԿԱՄ ՆՈՒՅՆԻՍԿ ՓՈՔՐԵՐԸ ՔԱՇՈՒՄ ԵՆ ԹՈՒՇԴ՝ ՄՅՈՒՍՆ ԷԼ ԻՆՔԴ ԱՌԱՋԱՐԿԻՐ
    * ՖՈՒՏԲՈԼՈՒՄ ԿԱՐԵՎՈՐԸ ԳՈԼ ԽՓԵԼՆ Էՙ ԿԱՐԵՎՈՐ ՉԷՙ ԹԵ ՈՒՄ ԴԱՐՊԱՍԸ
    * ԵԹԵ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԿՐՈՒՄ ՔԵԶ ԿԵՂԵՔՈՒՄ ԱՊԱ ԵՎ ԱՐՏԱՔՍՈՒՄ ԵՆՙ ՄԻ՜ ԸՆԴԴԻՄԱՑԻՐ, ԿԱՐԵՎՈՐԸ՝ ՈՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԴ ՉԴԺԳՈՀԵՆ
    * ԵԹԵ ԿԱՆԱՉ ՄԱՐԳԱԳԵՏԻՆՆԵՐԴ ԱՅԼԵՎՍ ԱԶԱՏ ԵՆ՝ ՍԻՐՈՎ ՏՐԱՄԱԴՐԻՐ ԲԱՐԵԿԱՄԱԲԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՐԵՎԱՆ ԽԱՇՆԱՐԱԾ ՑԵՂԵՐԻՆ
    * ԵԹԵ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՁԵԶ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՛՛ՍԻԿՏԻՐ՛՛ ԼԻՆԵԼ ԿԱՄ ԱՆՊԱՐԿԵՇՏ ՈՒ ԼԿՏԻ ԱՐՏԱՀԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՆՈՒՄ ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՂ ԱՂՋԻԿՆԵՐԻՆՙ ԸՆԴՈՒՆԵՔ ԴԱ ՈՐՊԵՍ ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ԱՊԱՀՈՎ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ
    * ԵՐԲԵՔ ՄԻ ՊԱՀԱՆՋԻՐ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ՝ ՄԵՂՔ Է ԱՇԽԱՐՀԸ
    * Շարունակությունը՝ ներկիր ինքդ…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728