Ռումինիայի առաջնության վերջին տուրում «Վասլույ» թիմի բուլղարացի պաշտպան Ժիվկո Միլանովը, բախվելով «Կլուժ» թիմի պորտուգալացի լեգեոներ Ռիկարդու Կադուին, զրկվել է հինգ ատամից:
Պորտուգալացին անմիջապես հեռացվել է դաշտից: Հանդիպումից հետո «Վասլույի» մարզիչը հայտարարել է, թե պուրտուգալացու արարքը քրեական հանցագործություն է եւ նա պիտի պատժվի դատական կարգով: Իսկ մեղավորը ներողություն է խնդրել՝ ասելով, թե ինքն այդ դրվագում պայքարում էր գնդակի համար եւ դիտավորյալ չի հարվածել մրցակցին: «Digisport.ro»-ն տեղեկացնում է, որ Միլանովի երկու ատամ ընկել է հենց տեղում, հետո եւս երեքը հեռացրել են արդեն հիվանդանոցում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ