Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալի համար հոգեւորականներ են հրավիրվել

Փետրվար 28,2013 11:27

Արդարադատության նախարարության դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում չորրորդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել եւ  բուժում ստանալուց հրաժարվել է արագացված դատաքննությամբ 5 տարվա ազատազրկման դատապարտված Տիգրան Սերոբյանը:

Տիգրան Սերոբյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, եւ նրան արգելվել էր անգամ վերաքննիչ դատարանում մասնակցել դատական նիստերին:

Ինչպես տեղեկացրեց Սերոբյանի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Անահիտ Սաղաթելյանը (լուսանկարում), իր պաշտպանյալի վիճակը ծայրաստիճան վատ է, ինքը հանդիպել է Տ. Սերոբյանին եւ տեսել, որ շնչում է ապարատով: Սերոբյանի համար հոգեւորականներ են հրավիրվել դատապարտյալների հիվանդանոց: Պաշտպանը հայտնեց, որ բողոքով դիմել է վճռաբեկ դատարան, խնդրել է հաշվի առնել ամբաստանյալի ծանր առողջական վիճակը եւ բողոքը քննության առնել հնարավորինս ողջամիտ ժամկետներում, սակայն երկու ամիս է՝ բողոքը դեռ քննության չի վերցվել: Ի դեպ, տեղեկացնենք, որ վերաքննիչ դատարանում քննությունը կատարվել է պաշտպանի եւ Սերոբյանի բացակայությամբ:

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել