ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջեւ այսօր դասադուլ են հայտարարել կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողները: Նրանք պահանջում են ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանի (լուսանկարում) հրաժարականը:
Ուսանողները նրա հրաժարականն են պահանջում՝ պնդելով, որ ռեկտորի օգնական Մելքոնյանը երեկ չարաշահել է իր պաշտոնեական դիրքը: Երեկ առավոտյան դասադուլի ժամանակ պարոն Մելքոնյանը, ըստ «Ա1+»-ի մեկի տեսանյութի, ընդդեմ դասադուլավորների հրավիրել է «ներքին զորքը՝ հայհոյող ախալքալակցիներին»:
Ուսանողները, դատապարտելով այդ երեւույթը, այսօր նրա հեռացման հարցն են բարձրացրել:
Այս պահին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջեւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողները ստորագրահավաք են սկսել, եւ նույն պահանջով ստորագրահավաքին են միացել այլ ֆակուլտետների ուսանողներ: «Պահանջում ենք հեռացնել այն մարդկանց, ովքեր երեկ իրենց պաշտոնեական դիրքն են չարաշահել: Եթե մեր պահանջը չբավարարեն, ուրեմն ուսանողներին հաշվի չեն առնում: Իսկ եթե հաշվի չեն առնում, ուրեմն, հեսա մեր ուժը կա, մենք գնալու ենք մինչեւ վերջ»,- քիչ առաջ հայտարարեց կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Արտյոմ Բալոյանը:
Կարդացեք նաև
Մանրամասներն՝ առաջիկայում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Այս կադրերը դիտելուց հետո ես կորցնում եմ իմ հավատը հայ երիտասարդների ապագայի նկատմամբ: Խոսքս վերաբերում է նրանց, ովքեր ցանկանում են ղեկավարության աչքը մտնել: Նայեցեք այն աղջնակին, ով պաստառ էր պահել. “Հեռացեք մեր համալսարանից, մենք ուզում ենք սովորել”: Ուղղակի մեղք են այս երիտասարդները: Միթե դուք եք կառուցելու ազատ, անկախ, բարեկեցիկ Հայաստանը?
Զարմանում եմ, ոնց կարա 20-25 տարեկան երիտասարդը էդ կարգի ստրկամիտ ու ստոր լինի:
Իսկ էդ ուսխորհուրդ կոչվածների ակտիվիստները առաջվա կոմսոմոլների ավելի այլանդակ զավակներն են:
Ապրես, Արտյոմ Բալայան: Լինում են և այսպիսի ուսխորհրդի նախագահներ… Ես ընդհանրապես զարմացած եմ, որ այդ դեպքը հենց ԵՊՀ-ում է տեղի ունեցել, որտեղ իրոք բաց էին դռները միշտ:
Իրոք, շատ ցավալի է, որ կան այսպիսի կոմսոմոլի, վերևների աչքը մտնող ակտիվիստներ, ու ես կասեի հենց իրանք են խանգարում դասերին: Սովորողը միշտ էլ կսովորի, չսովորողը՝ չի սովորի: Հանգիստ թողնեին ուսանողներին, թող իրանք որոշեին, մասնակցում են դասադուլին թե ոչ, հուզում է նրանց մեր երկրի ներկան և ապագան, թե ոչ… Ցավալի է այս ամենը…