Կապել-լե-Գրանդ քաղաքում շարունակվում է շախմատի միջազգային ներկայացուցչական փառատոնը:
Վեցերորդ տուրում գրոսմայստերներ, հայաստանցի Սամվել Տեր-Սահակյանը եւ Ֆրանսիան ներկայացնող Տիգրան Ղարամյանը բաժանեցին միավորը եւ 4,5 միավորով հայտնվեցին երկրորդ տասնյակում: Դրա փոխարեն կարեւոր հաղթական միավոր վաստակեց միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը: Նա 5,0 միավորով առաջատարների խմբում է: 4,5 միավոր ունի նաեւ Էլինա Դանիելյանը: Իրենց անվան դիմաց 4,0 միավոր գրանցել են Ռոբերտ Աղասարյանը, Դավիթ Հարությունյանը (Վրաստան), Հովհաննես Գաբուզյանը եւ Կարինա Համբարձումովան (Ռուսաստան): Յոթերորդ տուրում Հովհաննեսն ու Կարինան խաղալու են միմյանց հե
տ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ