Սինգապուրի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարին մասնակցող «Բալեստյե Հալս» ակումբի ֆուտբոլիստները, դժգոհ կիսադատարկ տրիբունաների պայմաններում խաղալուց, անձամբ այցելում են ֆուտբոլասերների տները:
Չնայած սինգապուրցիները որոշակի հետաքրքրություն են ցուցաբերում ազգային առաջնությանը, ազգաբնակչության մեծամասնությունը գերադասում է տանը հեռուստացույցի առջեւ նստած հետեւել եվրոպական գրանդ ակումբների ճակատամարտերին: Առաջատար ֆուտբոլային ակումբների հաճախելիությունն անցած տարի Սինգապուրում ընկել է մինչեւ 932 մարդու: «Բալեստյեի» նախագահ Տհավանեսոնը վստահ է, թե ֆուտբոլիստները որքան շատ թակեն ֆանատների դռները, այնքան ավելի ճանաչելի կդառնան ու հանդիսական կբերեն մարզադաշտ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ