Սամարայի Լենինսկի թաղամասում, փետրվարի 26-ին, ժամը 16:00 սահմաններում անհայտ տղամարդը առևանգել է Սամարայի պետական համալսարանի 19-ամյա ուսանողուհու: Գրում է «Վոլգա նյուզ» լրատվականը:
Ոստիկանները պարզել են, որ տղամարդը 26-ամյա Հայաստանի քաղաքացի է և աղջկա ծանոթն է:
Ոստիկանությունից հայտնել են, որ դեպքի մասին տեղեկությունը իրենք ստացել են ժամը 20:00:
Կարդացեք նաև
Ըստ նախնական տեղեկությունների, տղամարդը ստիպողաբար աղջկան նստեցրել է Վազ-2115 մակնիշի մեքենայի մեջ և տարել անհայտ ուղղությամբ:
Փաստի հետ կապված իրականացվում են ստուգումներ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ