Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծամորցին պատմում է, թե ինչպես են «Ռաֆիկի» քվեները գողացել (Տեսանյութ)

Փետրվար 28,2013 01:02

Մեծամորի պապիկը պատրաստ է իր խոսքերի համար ճնշվելու՝ «թող տանեն գյուլլեն»:

«Ռաֆիկը կդզի էս երկիրը, 100 տոկոսով կդզի, ես համոզված եմ՝ կդզի: Նա մաքուր մարդ է, ազնիվ մարդ է, կշտացած: Նա չի ընկնի կոպեկի հետեւ՝ մենակ աթոռը գրկի նստի»,- մեծամորցիներից մեկը՝ Էդիկ Եսայանը, Aravot.amի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Րաֆֆի Հովհանիսյանի մասին:

Մեծամորում հավասար ձայներ են հավաքել Սերժ Սարգսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ըստ ԿԸՀ-ի արդյունքնների: Մեծամորցիները համաձայն չեն. «Չէ, հավասար չեն հավաքել»,- վստահեցրեց Էդիկ Եսայանը՝ ձեռքով ցուցադրելով, թե որքան շատ են եղել Րաֆֆի Հովհաննիսյանի քվեարթերթիկները եւ որքան քիչ՝ Սերժ Սարգսյանինը. «Նախագահը մտավ-հելավ՝ Ռաֆիկինը դարձավ քիչ, Սերժ Սարգսյանինը՝ շատ: Տելեվիզորով, կոմպյուտերով ցույց տվեց, որ ջոկրտում են»:

Մի մեծամորցի կին բարկացավ, թե ո՞վ է անգրագետ ու չի հասկանում, որ «Րաֆֆիի տոկոսները գրել են ՍԵրժի վրա: Րաֆֆին անցած է»:

Մեր հարցին՝ կարո՞ղ է ձեր վրա ճնշումներ լինեն, մեծամորցի մի պապիկ՝ Գրիգոր Պետրոսյանը, պատասխանեց. «Ինձ ինչ ա մնացել, որ դրա մասին էլ մտածեմ, թող տանեն գյուլլեն, հա»:

Մեծամորցիների խոսքերով՝ «Սպասում ենք իշխանափոխությանը, սպասում ենք: Մենք սպասում ենք, որ աշխատատեղ բացվի: Երկու տղա ունեմ, երկուսն էլ իմ կողքին չեն, էս ի՞նչ օրի ենք: Բա աշխատատեղ չլինի՞, որպեսզի մարդիկ լավ ապրեն, բարգավաճեն»:

Մեր հարցին՝ դժգո՞հ եք այսինքն իշխանություններից, նրանք պատասխանեցին. «Բա որ դժգոհ չլինենք, ինչի՞ ենք հավաքվում»:

Էջմիածինում էլ մի ջավախքցի վստահեցրեց, որ իրենք Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին եւ ու չեն վախենում որեւէ մեկից. «Ինչի՞ պիտի վախենանք, վախենալու ոչ մի բան չունենք»: Նա ասաց, որ դժգոհ է Սերժ Սարգսյանից. «Ես հիմա աշխատանք չունեմ, ո՛չ կարողանում եմ թոռնիկիս պահանջները կատարել, ոչ երեխաներիս, էս ի՞նչ երկիր է: Մենք Ջավախքից գաղթել ենք Հայաստան, այստեղ ապրելու, ոչ թե ստրկանալու: Ժողովուրդն ընտրեց Րաֆֆի Հովհանիսյանին: Ես կպայքարեմ մինչեւ վերջ՝ իմ ամբողջ ցեղով՝ ամբողջ Ջավախքի կողմից»:

Էջմիածինցիները նաեւ բողոքում էին Րաֆֆի Հովհաննիսյանին քննադատողներից. «Երբ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը նախագահ դարձան, իրենց մայրենի լեզուն չգիտեին: Թող չմոռանան: Եթե Րաֆֆին ռուսաց լեզուն է թերանում, իրենք մայրենի լեզուն չգիտեին: Վարձել էին մանկավարժներ, որ իրենց սովորեցնեին գոնե մայրենի բարբառը, որովհետեւ մանկան նման թոթովում էին իրենց մայրական լեզուն: Մինչեւ հիմա էլ չեն կարողանում խոսել: Մենակ գրվածներով են կարդում: Մի քանի հատ գրողներ են վերցրել՝ իրանց համար գրում են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728