Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշատցի. «Վախենում են, քուրս, վախենում են» (Տեսանյութ)

Փետրվար 28,2013 00:40

Արտաշատցիները վստահեցնում են, որ իրենց քաղաքում ոստիկանները վախի մթնոլորտ են տարածում:

Ոստիկաներն այսպես անընդհատ պտտվում են տարածքում, ձեր կարծիքով ի՞նչ են ուզում դրանով ասել: Aravot.am-ի այս հարցին Արտաշատում Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքի մասնակիցներից մեկը այսպես պատասխանեց. «Ուզում են վախեցնել ժողովրդին, ուրիշ ոչ մի բան: Վախեցած են, դրա համար էլ մարդ չկա: Ո՞ւր է ժողովուրդը: Չէ՞ որ ժողովուրդը Րաֆֆիին է ընտրել: Վախենում են, քուրս, վախենում են, դրա համար էլ չկան»:

Մեր հարցին՝ ինչի՞ց են վախենում, աշտարակցին պատասխանեց. «Որ գործերից կազատեն. ամեն մեկն ունի մի աշխատանք»: Արտաշատցին վստահեցրեց, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են: Նրա խոսքերով՝ «Սերժ Սարգսյանը 5 տարի նստել է, ի՞նչ է արել՝ ոչ մի բան»:

Աշտարակցիներից մեկի գնահատմամբ՝ քաղաքացիների փոխարեն իրենք են քվեարկել եւ գցել Սերժ Սարգսյանի օգտին՝ ընտրությունները դարձնելով խեղկատակություն:

Արտաշատցի մի մեծահասակ կին էլ ընկերուհու ուշադրությունը հրավիրեց ՀՀԿ-ի կարգախոսների վրա. «Ասում էին՝ հավատանք, որ փոխենք: Փոխեիք, նոր հավատանք»:

Նրանք հավաստիացնում էին, որ իշխանափոխությանը հավատում են, ընտրել են Րաֆֆի Հովհաննիսյանին եւ նա իդեալական նախագահ է լինելու. «64 տարեկան թոշակառու եմ, 19 հազար փող ա տվել Սերժ Սարգսյանը, բա ինչ եմ, որ դժգոհ չլինեմ: էդ թոշակով ո՞նց ապրեմ: Չեմ հավատում ապահով Հայաստանին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. կայծակ փալանճեան says:

    Ով մեր հողագործի -աշխատաւորին չը հասնի ԱՄՕԹ իրեն….թոշակները ըստ կեանքի(միջին) սղութեան եւ մի բան առաւել,հարկաւոր է բարձրացնել:ինչու ոչ հիսուն տոկոս աւելի…28000 –

  2. Տիգրան says:

    Րաֆֆին պարտավոր է մաս կազմել նոր կառավարությանը, օգնել երկրի նախագահին մինչև խնդրի հստակեցումը, բայց պայմանով, որ ուժային կառույցները տան իր կուսակցությանը, միաժամանակ նա ժողոդրդի հետ պետք է շարունակի իր ակտիվ պայքարը հանուն արդարության… Քաղաքականությունը հնարավորությունների, խուսանավությունների համատեղման բարդ գորթընթաց է, որը նաև անհատից պահանջում է վեհության որոշակի աստիճան, որից զուրկ են շատ քաղաքական գործիչներ… Նա, ով քաղաքականությունը պոռնկություն է անվանել, նա չի զբաղվել քաղաքականությամբ և չի էլ գիտակցել ինչ է քաղաքականությունը… Ռաֆֆին պետք է զգույշ լինի, որ իր շուրջը կամաց-կամաց համախմբվող գայլերին ժամանակի ընթացքում կարողանա ցույց տալ իրենց տեղը և չդառնա նրանց պատանդը, ինչպես եղել է վերին քսան տարիների ընթացքում…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728