Հայաստանի Հելսինկյան կոմիտեի զեկույցում բազմաթիվ խախտումներ են թվարկվում
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել է փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույց: Իրավապաշտպան կազմակերպությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ԿԸՀ-ում հավատարմագրվելուց հետո տեղական դիտորդական առաքելությունն էր իրականացրել Երեւան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 36 (61-6\36) ընտրատեղամասերում:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, հիմք ընդունելով իրականացրած դիտորդական առաքելության արդյունքներըˋ հայտարում է. « Ընտրություններն անցել են կոպիտ խախտումներով, արձանագրվել են ընտրողների ուղղորդման, ընտրակաշառքի, այլ անձի փոխարեն քվեարկության դեպքեր, ընտրատեղամասերում եղել են կողմնակի անձինք, լցոնման փորձ, ճնշումներˋ դիտորդների նկատմամբ»:
Կարդացեք նաև
Ի թիվս այլ խախտումների, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն փաստում է, որ 6\12ընտրատեղամասում ժամը 12-ի սահմաններում Սերժ Սարգսյանի վստահված անձը երկու կնոջ խոստացել է քառասուն հազար դրամ, որպեսզի նրանք ապահովվեն իրենց շենքի բնակչության հոսքը,
6\14 ընտրատեղամասին կից սենյակում եկու հոգի նստած են եղել համակարգչի առաջ. նրանցից մեկը ցուցակից թելադրել է հեռախոսահամարները, մյուսը զանգել եւ ուղղորդել է, որ ոմն Գագիկ Խաչատրյանից ստանան հինգ հազարական դրամներ եւ ընտրեն Սերժ Սարգսյանին:
6\27 տեղամասում կողմնակի անձ է մտել ներս, ընտրողներից մեկին առաջարկել տասնհինգ-քսան հազար դրամˋ կարուսելի մեթոդը կիրառելու համար: Ընդ որում, ըստ հկ-ի ներկայացրած զեկույցի, տվյալ տեղամասի հանձնաժողովի նախագահը այդ քաղաքացու արարքը մեկնաբանել է այսպեսˋ «մտավոր խնդիրներ ունի»:
6\35 ընտրական տեղամասում ժամը 12:45-ի սահմաններում մի կին մոտեցել է Հայստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդին, կարծելով, թե վստահված անձ կամ հանձնաժողովի անդամ է, նրան հարցրել է, թե իրենց շենքից ինչքան մարդ է եկել եւ պատրաստակամություն է հայտնել մյուսներին եւս բերել:
6\21 ընտրատեղամասում որպես Սերժ Սարգսյանի վստահված անձ ներկայացած անձը վկայական չի ներկայացրել եւ դուրս է հրավիրվել հանձնաժողովի նախագահի կողմից:
Ըստ զեկույցի, 61 ընտրատեղամասում քվեախցիկներում մեկից ավելի ընտրողներ են եղել, մի քանի դեպք է եղել, երբ գրանցամատյանում չեն գրանցվել ընտրողին օգնողի տվյալները:
6\23-ում որպես Սերժ Սարգսյանի վստահված անձ ներկայացածը վկայագիր չի կրել: Նույն տեղամասում առկա է եղել կուտակում, քվեարկության սենյակում եղել է 23 ընտրող:
6\27 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամը խոչընդոտել է քվեարկողի ընտրության իրավունքը.ծրարըը քվեատութ գցելու ժամանակ փորձել է ստուգել քվեաթերթիկի առկայությունը ծրարում: Հանձնաժողովի անդամը պարզել է, որ ծրարը դատարկ է, պահանջել է քվեաթերթիկը, սակայն ընտրողը ծրարը խլելովˋ գցել է քվեատուփի մեջ: Գրեթե բոլոր ընտրատեղամասերի ընտրական հանձնաժողովների կողմից Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդներին տրված արձանագրությունների քաղվածքները թերի են լրացված եղել:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Շատ ոգևորված զեկույց է և այդ պատճառով լիքը տառասխալներով, որոնք ոչ պակաս կարևոր են
Ոնց անենք Վարչապետը կարդա, Թեչե իրեն ոչ մեկը չի զեկուցում իրավիչակի մասին : Խնդրում եմ փոխանցել նրան որ անգործության են մատնված խանցեք իրեն , թեչե ես սկսում եմ հավատալ նրան որ անգործության են մատնված նրա պատկան մարմինները: