Քարդաշյան քույրերը աջակցում են «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի» հիմնադրամի միջոցառմանը, որը տեղի կունենա փետրվարի 26-ին Գլենդեյլի Մեմորիալ հիվանդանոցում: Գրում է «Ասպարեզ» թերթը:
Քորթնի Քարդաշյանի հայտարարությունը, որ իր զարմիկին՝ Սիսիին, ոսկրածուծի դոնոր է անհրաժեշտ, դարձել է ՈԴՀՌ-ի և քույրերի համագործակցության առանցք:
Հիմնադրամի տնօրեն Ֆրիդա Ջորդանը հույս է հայտնել, որ Քարդաշյանների ներգրավվածությունը նոր դոնորների ուշադրությունը կգրավի:
«Արդեն շշուկներ են տարածվել, ինձ թվում է Քարդաշյանները ամբողջ շաբաթ Թվիթերում գրառումներ են արել», – ասել է Ջորդանը «Գլենդեյլ նյուս փրես» թերթին, – «Հույս ունենք, որ հարյուրավոր դոնորներ կգրանցվեն»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ