Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը դատապարտել է բելգիացի քաղաքական գործիչ Ֆիլիպ Դյուինտերին, որը Թվիթերի իր էջում լուսանկար է տեղադրել, որտեղ հիջաբ հագած մի կին և աղջիկ կանգնած են աղբի տոպրակների կողքը, ու գրել է. «Գտեք 5 տարբերություն»: Գրում է «Հյուրիեթ» թերթը:
«Ամբարտավան մի անձ, մեկը, որին ես մարդ անվանել էլ չէի ուզենա, անցել է բոլոր սահմանները ու հիջաբ հագած կանանց և աղբի տոպրակները իրար կողք է դրել», – ասել է Բաղըշը փետրվարի 26-ին, Անկարայում՝ Դյուինտերի քայլը որակելով «իսլամաֆոբ»:
Ըստ «Հյուրիեթ»-ի, գրառումը քննադատության է արժանացել նաև Բելգիայում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ