Մաքսատուրքից ազատումով, ըստ մասնագետների, 600-700 նոր աշխատատեղ կբացվի, 57 միլիոն դրամ մաքսատուրքի փոխարեն էլ պետբյուջե մոտ 194 միլիոն դրամ ավելի հարկ կվճարվի:
Վաղը ՀՀ կառավարությունը հավանություն կտա Աժ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Մարտին Սարգսյանի, Կարինե Աճեմյանի, Արայիկ Հովհաննիսյանի և Ռուբեն Սադոյանի` կառավարությանը ներկայացրած «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծին:
Ըստ այս նախագծի՝ պատգամավորներն առաջարկում են «Կակաո եւ դրանից մթերքներ»`Կակաո-յուղ, ճարպ, կակաոյի մածուկ, կակաոյի փոշի ապրանքատեսակների վրայից հանել 10% մաքսատուրքը, այսինքն` այդ ապրանքատեսակները 0%-ով ներմուծվեն: Այս մասին տեղեկացնում է կայքէջը:
Կարդացեք նաև
Պատգամավորներն այս ապրանքների ազատումը մաքատուրքից հիմնավորում են նրանով, որ հրուշակեղենի արտադրության մեջ օգտագործվող կակաոն ու դրա այլ հումքատեսակները, երբ 10% մաքսատուրք է վճարվում, վերջանական արտադրանքի գինն էլ բարձրանում է, ինչը գնային առումով մրցունակ չի լինում ներքին շուկայում արտադրված եւ ներմուծված պատրաստի արտադրանքի համար: Բացի այդ, ըստ հիմնավորման, տեղական արտադրողները այդ մաքսատուրքի պատճառով, կակաոյի հումքին փոխարինողներ են օգտագործում, ինչն էլ արտադրանքի որակն է իջեցնում:
ԱԺ-ից կառավարություն ներկայացրած նախագծի անհրաժեշտությունը բացատրվում է նրանով, որ կակաոն ու նման հումքատեսակները մաքսատուրքից ազատելով լուրջ մրցակցություն կառաջանա հրուշակեղենի արտադրության ոլորտում տեղական խոշոր արտադրողների միջեւ, կընդլայնվեն տեղական արտադրության ծավալները: Ընդ որում, նախնական գնահատականներով մեկ տարում արտադրության ծավալները կաճեն 4500 տոննայով, որի 2500 տոննան կփոխարինի ներմուծմանը, կստեղծվեն 600-700 նոր աշխատատեղեր` 70-80 հազար դրամ միջին աշխատավարձով` առանց հարկերի, տարեկան գանձվող միջին հաշվով 57 միլիոն. դրամ մաքսատուրքի փոխարեն ՀՀ պետբյուջեի մուտքերը կավելանան մոտ 194 միլիոն դրամով եւ այլն:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Իսկ այդ այրերից որեւէ մեկը իրեն արդյո՞ք հարցրել է, թե ինչու համար է, որ այս օրվա դրությամբ կա այդ մաքսատուրքը հենց այդ ապրանքների վրա: Կակաոյի հայ արտադրողը շատ նեղ դրության մեջ է՞ր ներկրվող կակաոյի քանակներից, իրենց գործը շաատ տուժում է՞ր, որ մտածվել էր 10 տոկոս ու ոչինչ չասող ինչ-որ մաքսատուրք, որ այսօր էլ որոշ պատգամավորներ էլ գցել-բռնել են ու ասել են եկեք հանենք դա: Ինչու հանկարծ այսպես մտածեցին որ…Էհեեե…Ինչ: Կակաոյի նման նույն կարգավիճակում գտնվող մնացած ապրանքներից գանձվող անհիմն մաքսատուրքերը չեն երեւո՞ւմ: Ինձ հետաքրքիր չէ, թե այլ երկրներում ինչպես է, բայց հայաստանյան մաքսային աշխարհընկալումը լրիվ նույնն է «կյանքդ կամ քսակդ» սկզբունքի հետ, ընդ որում այդ սկզբունքի կողմնակիցն են թե՛ մաքսավորները, եւ թե՛ վճարողները: Այնպես որ կակաոյի վրայից հանել-չհանելով հարց չի լուծվում: «Կյանքդ կամ քսակդ» սկզբունքից պիտի կարողանանք ազատվել ազգովի եւ պետք է հստակորեն գիտակցենք, որ մաքսային կառույցը ոչ թե նրա համար պիտի լինի, որ օգտագործելով իշխանական լծակները փող պոկի, ինչպես արվում է ավտոմեքենաների ներմուծման ժամանակ, այլ պետք է ազգային տնտեսությունը պաշտպանող շարժուն կառույց լինի եւ ներմուծման դեպքում պաշտպանի հայ տնտեսվարողին, եթե առկա լինի անմիջական սպառնալիք նրա ստեղծած բարիքի դեմ եւ պաշտպանի հայ սպառողին, եթե արտահանումով սպառնալիք լինի նրա անմիջական շահերին: Թե չէ Հայաստանում ինչ… բյուջե ենք լցնում ու վերջ: Է լցրեք, հետեւաբար կակաոն ոչ միայն մի ազատեք 10 տոկոս մաքսատուրքից, այլեւ կարող եք սարքել 20 տոկոս: Բա բյուջեն…
Մի քանի հարց կա
1. Ո՞վ է ներմուծում կակաոն
2. Ո՞ր արտադրողն է օգուտ ստանալու մաքսի վերացումից
3.Ինչո՞ւ է առաջարկն անում ոչ թե կառավարությունը, այլ պատգամավորները
4. Արդյո՞ք կէժանանա կակաո օգտագործող արտադրանքը
Պատասխանեք այս հարցերին և կհասկանաք, թե էլ ում է օգուտ բերում այս ազատումը: