Լրահոս
Օրվա լրահոսը

«Սյունիքի մարզպետը բդեշխ է, Գորիսն էլ՝ նրա ֆեոդալական ազդեցության տակ»

Փետրվար 27,2013 22:23

Արմեն Մարտիրոսյանը հիմնավորում է Սուրեն Խաչատրյանի հրաժարականի պահանջը:

«Հայաստանում չպետք է լինեն  բդեշխներ, կալվածատերեր 21-րդ դարում եւ  նմանատիպ գործելաոճով ղեկավարներ: Սա՝ միանշանակ»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սյունիքի մարզպետի հրաժարականը պահանջելու հայտարարությանը, ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքերով՝ Սյունիքը, որպես հայոց դարպաս, երբեք չպետք է ահաբեկման մթնոլորտում ապրի:

Նշենք, որ այսօր Գորիսում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ որեւէ հանդիպում չի կայացել: Ոչ մի գորիսեցի չի համարձակվել գնալ հանդիպման, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ այցելությունը սկսել եւ ավարտել է իր «բարեւներով»:

Մեր հարցին՝ եթե վախի մթնոլորտ կա, Կապանի հաղթանակն ինչի՞ արդյունք էր, չէ՞ որ մարզպետարանն այնտեղ է գտնվում՝ պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. « Չէ, հարցը մենակ մարզպետարանը չի: Կապանը նախ իրենից բավականին հետաքրքիր երեւույթ է ներկայացնում, այն առումով, որ դա ինդուստրիալ քաղաք է եղել, ազատ մտածող մարդկանց քաղաք է եղել: Եվ քանի որ ծնունդով Սյունիքի մարզպետն այնտեղից չէ, շատ ավելի ազատ իրավիճակ է եղել: Իսկ  Գորիսում, որովհետեւ ծնունդով նա գորիսեցի է, այնտեղ բոլորովին այլ պատկեր է, ուստի եւ խնդիրը ոչ թե այն է, թե մարզպետարանը որտեղ է գտնվում, այլ ֆեոդալական ազդեցությունը որ տարածքում է տարածվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ես` ծնված և մեծացած լինելով Կապանում, գիտեմ հետևյալը. Կապանցիները չեն սիրում գորիսեցիներին,որովհետև նեղ են մտածում ու ագրեսիվ/պահպանողական են: Կապանցինը չեն սիրում նաև մեղրեցիներին. ով մեղրեցու նուռը առնի,նրա ձեռքն էլ կպաչեն: Սիսիանցիները և գորիսեցիները ատում են իրար: Կապանցիներն ու Սիսիանցիները սիրում են իրար: Կապանցիները տանել չեն կարողանում (բնիկ) քաջարանցիներին:Այսօր Քաջարանը դարձրել են հանքային բարոնի սեփական կալվածքը:

    • Նելլի says:

      մի հատ լսեք տեսեք ձեզ գորիսեցիները սիրում են այ անթասիբ կապանցիներ իսկ հանդիպման չեն գնացել որովյետև գորիսեցիները հավ չեն, որ ով կուտ տա հետևից գնան: Ովա Ռաֆֆի Հովհաննիսյանը? Խի գորիսեցիները չգիտեն, որ պաշտոնի կռիվա երբ ընտրվի մոռանալուա Սյունիքի տեղը: Ինչքան են եկել գնացել: Վախից չի խելքիցա

  2. David says:

    Էլ ինչու* են դժգոհում մեծ տերությունների ստրկատիրական ծրագրերից;Հայրենակցի լուծը մեռո*ն է;ՈՒժեղի մոտ թու*յլն է մեղավոր;Գովեք է, գովեք ձեզ…Քիչ ենք բայց հայ ենք…Գովելիքն ու*ր է, որն է;10 ՀՈԳՈՎ 20 ԵՐԳ ԵՔ ԵՐԳՈՒՄ;ՈՒղիղ կանգնեք, տեսեք կհաջողվի*;Առանց վախենալու, դողալու, սողալու;Անհնար է, հայերեն չէ;

    • aram says:

      Ես համամիտ չեմ, որ գրվածա Գորիսեցիները չեն համարձակվել գնան հանդիպման, Գորիսեցիները չեն ցանկացել գնալ հանդիպման .Գորիսեցիները ուժեղ, խելացի, ինքնավստահ, սառը և ճիշտ դատող մարդիկ են , Գորիսեցիներին պետք է ուժեղ, խելացի նախագահ, իսկ Րաֆֆի-ն էնպիսի մարդ է, որը չի կարողանում նույնիսկ իր սեփական խնդիրները լուծել, հացադուլ անող մարդը ոնց կարա ժողովրդի խնդիրներով զբաղվի, ոնց կարա հայրենիքի սահմանները ամուր պաշտպանի?????? Իսկ ինչը վերաբերվումա կապանցիներին, որ չեն սիրում գորիսեցիներին, կա մի շատ պարզ ու անհերքելի պատճառ, կապանցիները ի տարբերություն Գորիսեցիների շատ թույլ են ու վախենում են Գորիսեցիներից, դրա համար էլ չեն սիրում…..

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728