Լրահոս
Օրվա լրահոսը

« Ինչո ՞ւ եք ինձ` 65-ամյա կնոջս, գաղութից ուղիղ գերեզմանոց ուղարկում»

Փետրվար 27,2013 22:11

 Տրապիզոնում գործ արած հայ մարմնավաճառահուները դատապարտվեցին 7-8 տարվա ազատազրկման:

Մոտ 8 ամիս  անհարկի  ձգձգվելուց հետո, այսօր Շիրակի մարզի ընդհանուր  իրավասության  դատարանը վերջապես ավարտեց Թուրքիայի Տրապիզոն քաղաքում մարմնավաճառությամբ ու կավատությամբ զբաղված Նարինեի ու Սուսաննայի դեմ հարուցված քրեական գործի քննությունը:

Դատավոր  Էդուարդ Մանուկյանը վճռեց գյումրեցի մարմնավաճառուհի Նարինեին  դատապարտել 7 տարվա, իսկ Տրապիզոնում  բնակվող  65-ամյա երևանցի Սուսաննային` 8 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ այս  երկու տիկնայք  մեղադրվում էին  31-ամյա գյումրեցի մատուցողուհի  Հրանուշին Թուրքիայի Տրապիզոն   քաղաքում թրաֆիքինգի զոհ դարձնելու մեջ: Եվ եթե գյումրեցի մարմնավաճառուհի Նարինեն մեղադրվում էր  Հրանուշին   իր հետ Թուրքիա  հասցնելու ու գործի մեջ ներքաշելու մեջ, ապա Սուսաննան, ով հայտնի է Դոկտոր մականվամբ,  մեղադրվում էր  այսպես ասած զոհին թանկ գներով ու նիսյայով շորեր վաճառելու, նրան իրենից կախվածության մեջ դնելու , հետևաբար և  մարմնավաճռության մղելու մեջ:

Չնայած  վերջին խոսքում տիկնայք չէին ընդունում իրենց մեղքը` պնդելով, որ  Հրանուշը ամենևին էլ զոհ չէր, նա Թուրքիայում լավ էլ փող է աշխատել, ուներ բավարար  ֆինանսական միջոցներ Գյումրի վերադառնալու  համար, անձնագիրն էլ իր մոտ էր, սակայն սա չփրկեց տիկնանց: Նրանք  դատապարտվեցին  ազատազրկման,  Դոկտորն էլ հուզվեց. « Ինչո ՞ւ 8 տարի, ես ի ՞նչ եմ արել, 65 տարեկան  կին եմ, գաղութից ուղիղ գերեզմանո ՞ց եք ուղարկում» :

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728