Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրիի քաղաքապետին. «Ոնց որ լրիվ խառնում ա սաղ»

Փետրվար 27,2013 21:45

«Ժառանգությունը» քաղաքապետին հուշում է, որ կուսակցությունը վերելակ նորոգելու համար չէ:

«Ամոթանք տալու համար այդ մարդը երեւի բարեկրթությունից շատ հեռու է: Ամոթանք տալիս են այն դեպքում, երբ մարդը վատ բան է անում: Մենք որեւէ վատ բան չենք արել»,- Aravot.am-ի հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանին եւ «Ժառանգությանն» ուղղված Մեղրիի քաղաքապետի ամոթանքին այսպես պատասխանեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Եթե ինքը  չգիտի իր լիազորություները ու ոնց որ լրիվ խառնում ա սաղ, ուրեմն շատ վատ է: Դրա պատճառով է, որ համայնքապետը, մարզպետը, որը ընտրակեղծիքներով չի զբաղվում կամ  չի ապահովում համապատասխան թվով կեղծված ձայներ՝ ինքն ազատվում է: Մեր ամբողջ երկիրը դարձել է կուսակցապետություն: Դրա համար նույնիսկ քաղաքապետը, որը շատ լավ պետք է իմանար, թե ով ինչ է պարտավոր անել, քաղաքապետը չի իմանում, թե ով  ինչ պետք է անի: Իրեն թվում է՝ թե կուսակցությունը բարեգործական կազմակերպություն է, ընկերություն է կամ գործադիր իշխանություն է եւ ինքը պետք է զբաղվի վերելակ նորոգելով: Առաջին հերթին հենց ինքը՝ քաղաքապետը պետք է զբաղվի դրանով: Իր գործը ո՞ւմ վրա է գցում»,- ասաց պարոն Մարտիրոսյանը:

Նա նաեւ հեգնեց, որ «նմանատիպ, գործից չհասկացող մարդը, որը չգիտի իր լիազորությունները որոնք են, եւ այդ լիազորությունները կուսակցությունից է փորձում ստանալ, դեռեւս քաղաքապետ է: Մի հրաշալի կարճամետրաժ ֆիլմ գոյություն ունի՝ «Աշնան արեւ»: Այնտեղ մի արտահայտություն կա՝ ասում է՝ մեռնեմ, բարձրանամ տեսնեմ թե էս աշխարհը խի՞ է այսքան ծուռ: Հիմա իսկապես ծուռ է, լրիվ ծուռ: Սելի տեղ սելվորն է ճռռում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728