Մանուչարյանն ընդդեմ Մանուչարյանի
Ինչպես հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2013թ. փետրվարի 27-ին հարուցվել է քրեական գործ՝ Վարագավան համայնքի ղեկավարի կողմից նույն համայնքի բնակչին 5000 դրամ ընտրակաշառք տալու վերաբերյալ: Վարագավանի բնակիչ Սուրեն Մանուչարյանը ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է տվել, որ Վարագավանի գյուղապետ Սամվել Մանուչարյանը իրեն որպես ընտրակաշառք 5000 դրամ է տվել՝ փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում համայնքի ղեկավարի նախընտրած թեկնածուին ընտրելու համար: Դեպքի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն:
Հեռախոսազրույց ունեցանք 2007թվականից Բերդի տարածաշրջանի Վարագավան համայնքը ղեկավարող Սամվել Մանուչարյանի հետ: Գյուղապետն ասաց, որ Սուրեն Մանուչարյանն իր բարեկամը չէ, պարզապես ազգակից է: Գյուղապետի խոսքերով՝ Սուրեն Մանուչարյանը «կլյաուզնիկ է», նա նախկինում մի քանի անգամ խնդիրներ է ունեցել, անօրինական խնդրանք- պահանջներով դիմել է իրեն, ինքը դրանք չի լուծել, Սուրեն Մանուչարյանն էլ իր հետ «պրինցիպ, կոնտր է ընկել»: Գյուղապետի վկայությամբ՝ Սուրեն Մանուչարյանն ընդամենը երկու ամիս է առաջ է գյուղում գրանցվել, ինքն է նրան տեղեկացրել , որ ընտրացուցակում Սուրենի անունը կա, որ նա կարող է ընտրություններին մասնակցել: Սամվել Մանուչարյանն ասաց, որ Սուրեն Մանուչարյանը կյանքում ամուսնացած չի եղել, Երեւանում բնակվել է ծերանոցում կամ ինչ-որ տեղ: Վարագավանի գյուղապետը ժխտեց, որ որ ինքը ընտրակաշառք է տվել համագյուղացուն, նա Սուրեն Մանուչարյանին անվանեց շիզոֆրենիկ:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Առայժմ դեռ գյուղապետ Սամվել Մանուչարյանը կատարելով ,համաձայն ՀՀ օրենսդրության, քրեորեն պատժելի հանցագործություն,կաշառատվություն, նա կատարում է նաև այլ հանցավոր քայլեր,որով էյ ավելի է բարդացնում իր վիճակը; Նա իրեն է վերապահել վիրավորել և պիտակավորել,Սուրեն Մանուչարյանին, ներխուժելով նրա անձնական չդասավորված կյանքի
մանրամասների մեջ ՝հավանաբար չգտնելով արդարացման այլ ճանապարհ;
Դատարանում կաշառատվություն-կաշառակերություն հոդվածներին ավելանում է նաև ՝անձնական
վիրավորանք հասցնելու և բարոյական վնասի հատուցման հարցը,որի չափը կորոշի՝ինքը
հայցվոր Սուրեն Մանուչարյանը;