Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը Քաջարան քաղաքում քաջարանցիներին շնորհակալություն հայտնեց իրեն հավատալու ու վստահելու համար եւ նշեց, որ այդ հավատը փոխադարձ է:
Քաջարանում կայացած հանդիպման ժամանակ նա նաեւ ասելիք ունեցավ Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանին: «Քաջարանի գյուղապետը, ով մի քանի ամիս առաջ եկավ այստեղ՝ Զարուհի Փոստանջյանին փառաբանելու համար, թող ինքը լավ մտածի. սա կուսակցական խաղ չի, կա’մ դուք դառնում եք կուսակցական խաղ եւ գյուղացիներին, քաղաքացիներին ապուշի տեղ եք դնում, կա’մ էլ հավատում եք, որ մեր ժողովորդը, ձեր ընտրյալները ձեզ կպաշտպանեն: Բայց այնպես չանեք, որ դուք Զարուհի ասեք, կամ Ստյոպա, կամ Անահիտ, կամ Րաֆֆիի.. մենք գանք ձեր կողքը կանգնենք, եթե դու կուսակցությանն ես ծառայում: Եվ ձեր հրաժարականը, Աթայա’ն, եթե պետք է, ձեզ կհասնի նույնպես, եթե դուք խաղաք ձեր գյուղացու եւ մեր քաղաքացու հետ», -քաջարանցիների ներկայությամբ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ