Կառավարության վաղվա նիստում Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին պաշտոնից ազատման մասին որոշում կկայացվի:
Ըստ կառավարության կայքէջի. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Աշոտ Գիզիրյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ