Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը հիշում է իր եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը՝ Սիսիանում

Փետրվար 27,2013 20:06

«Ժառանգության» առաջնորդը վստահ է, որ Սիսիանում ոչ թե 45 %, այլ 75% է հավաքել եւ դեռ ավելին

Քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանն ավարտեց իր հանդիպումը Սիսիանում: Նա հիշեց, թե ինչ էր կատարվում Սիսիանում՝ սրանից 9 ամիս առաջ. «Լավ հիշում եք՝ 9 ամիս առաջ այս բեմահարթակն էր, այն ժամանակ խորհրդարանական ընտրություններ էին, եւ ՀՀԿ-ն պարոն Սարգսյանի ղեկավարությամբ անում էր իր հանրահավաքը: Այնպես պատահեց, որ «Ժառանգությունը» նույն պահին պետք  է աներ իր հանրահավաքը: Դուք այս վերջին քարոզարշավի ընթացքում տեսաք այդ ռոլիկը, թե ինչպես փոխվեց Հայաստանը Սիսիանից: Շնորհավորում եմ ձեզ: Այդ տեսահոլովակում Կարինը պատմում էր, թե ինչպես եկանք փողոցով, լիքը ժողովուրդ կար, մի պահ ես կասկածեցի ինձ՝ կկարողանա՞մ մոտենալ ամբիոնին, ժողովրդին բարեւ ասել եւ ասել, որ մեր երկրում, մեր մարզում եւ մեր քաղաքում իմ ու քո չկա: Սա Րաֆֆիի եւ Սերժի, Ժառանգության եւ ՀՀԿ-ի պայքարը չէ: Սա պայքար է՝ մեր ապագայի համար: Ոնց որ 100 տարի առաջ էր այդ օրը: Ասեցի՝ կեցցե Սեսիանը, եւ Սիսիանը դրանից ընդամենը 9 ամիս անց՝ փետրվարի 18-ին ասաց, որ սա իմ  քաղաքն է, պատկանում է ինձ: Ոչ Րաֆֆիին, ոչ Սերժին, ոչ Լիսկային, ինձ է պատկանում, իմ ընտանիքին, իմ երեխաներին»:

Նա ողջունեց ոստիկաններին՝ ասելով, որ իրենք «մերն են եւ մեր պետական ծառայողներն են». «Փետրվարի 28-ի  ժամը 5-ի մեր հավաքին, մարտի 2-ին ժամը 5-ին մեր հավաքին ես վստահ եմ, որ ոչ մեկը չի խոչընդոտելու: Եթե հանկարծ որեւէ մեկը՝ միլպետ է, մարզպետ է, թե քաղաքապետ է, ով որ է, եթե հանկարծ խոչընդոտեց, ես իմացա դրա մասին՝ ինքը պատասխան է տալու ոչ թե իմ առջեւ, այլ ժողովրդի եւ  ՀՀ սահմանադրության առջեւ: Այլեւս երբեք չհանդգնե՛ք, չփորձեք ժողովրդի  վստահությունը խաթարել: Լսեցի՞ք, հստակ ասացի՞, թե՞ չէ»:

Հավաքվածները հատկապես բուռն ողջունեցին Րաֆֆի Հովհաննիսյանի խոստովանությունը՝ «Ես սիրում եմ Սիսիանը, ես հարգում եմ ձեզ»: Մարդիկ բղավում էին՝ «Սյունիքը քո թիկունքին է», «Մենք ձեզ հավատում ենք»: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն իր հերթին խոստացավ, որ նրանց հուսախաբ չի անելու. «Այո, ուզում ենք հանգուցալուծում այս տագնապի, որովհետեւ կեղծել են, ձեր ձայնը ծաղրել են, բայց անգամ պաշտոնական տվյալով դուք ասել եք 45 %: Իրականում այդ 45-ը 75 է եւ դեռ ավելին»:

Հանդիպումը հեռարձակվել է «Սիվիլնեթի» ուղիղ եթերում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. հաջող 1 says:

    Այ Րաֆֆի քեզ երեկ Կապանում չասեցինք, որ Մարդկանց դիմում են կամ պաշտոնով կամ ել Անուն Ազգանունով ելի քո եշն ես քշում ,հազիվ կլինի ելի լսել ես որ Հիսուսն ել եր եշով ման գալիս որոշել ես նմանվես, բայց դու ուր Հիսուսն ուր: Դու գնա հայելիով քեզ նայիր , քո անցած ուղին վերլուցիր ,քո հոր արտահայըությունների պատասհան տուր ոչ թե մարդկանց թուրիմացության մեջ գցիր :

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728