Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյանը հիշեցնում է իշխանություններին (Տեսանյութ)

Փետրվար 27,2013 19:54

Հետընտրական զարգացումները տնտեսագետ Վահագն Խաչատրյանը պայմանավորում է երկրի տնտեսական վիճակով: Ըստ նրա` մարդիկ ամեն ընտրությունից հետո դժգոհում են, որովհետեւ չեն տեսնում սոցիալական վիճակի բարելավում:

Տնտեսագետը իշխանություններին հիշեցնում է, որ ընտրությունների արդյունքները առաջին հերթին չեն ընդունում սոցիալապես ծայրահեղ վիճակում հայտնված ընտրողները:

Պարոն Խաչատրյանն ընդգծեց, որ Հայաստանում չկա միջին խավ, ում ընտրության վրա կարող էր չազդել ընտրակաշառքը:

«Եթե մենք ունենանք միջին խավ, նրանք կարող են ոտքի կանգնել, դժգոհել, կազմակերպված ձեւով, այլ ոչ թե հեղափոխության ձեւով: Այսինքն նրանք չեն ընդունի ընտրակաշառքը ու տեր կկանգնեն իրենց ձայնին»,- ասում է Վահագն Խաչատրյանը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728