Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ ԿԳ նախարար. ԿԳ նախարարությունը կրակն է ընկել իմ խոստումներից

Փետրվար 27,2013 19:13

 

Այսօր Երեւանի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 դպրոցում կայացավ Ղարաբաղյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ինչպես նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքի ղեկավար Դավիթ Օհանյանը: Ցերեկույթը պատմում էր ԼՂՀ որոշ տարածքների ազատագրման եւ հերոսների սխրանքների մասին: Չէր կարելի չնկատել, որ աշակերտները եւ ուսուցիչները ջանք չէին խնայել ըստ հավուր պատշաճի ներկայանալու համար:

Տպրոցի տնօրեն Կարինե Զատիկյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց նախարարին՝ միջոցառմանը ներկա գտնվելու համար եւ ապա հավելեց. «Մենք ջանք ու եռանդ չենք խնայում, որպեսզի մեր դպրոցում ուսուցումը ընթանա առանց որևէ խնդրի ու խոչընդոտի»:

«Այսպիսի միջոցառմումները լիենելու են շարունակական եւ կազմակերվելու են Հայաստանի տարբեր դպրոցներում: Ես տպավորված եմ երեխաների ելույթներով եւ ԿԳ նախարարությունը ձեզ խոստանում է, որ տասը լավագույն աշակերտների, ովքեր մասնակցեցին այս միջոցառմանը, ուղեգրեր կտարամադրի Արցախում շրջագայելու համար»,-խոստացավ ԿԳ նախարարը:

Aravot.am-ի հետ զրույցում նախարարը անկեղծացավ. «Երեխաներին Արցախ տանելու գաղափարը հենց դահիլիճում ծնվեց; Նախարարությունը կրակն է ընկել իմ խոստումներից, բայց հուսով եմ, որ միջոցներ կլինեն այս խոստումս եւս իրականացնելու համար»:

Սեւակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728