Լրահոս
Օրվա լրահոսը

Արտոնություն «Թեղուտ» ընկերությանը

Փետրվար 27,2013 19:03

«Թեղուտ»-ը ապրանքներ ներմուծելիս երեք տարով կազատվի ԱԱՀ-ից

 

Թեղուտի հանքավայրը շահագործող «Թեղուտ» ընկերությունը, այս տարվա մարտի 1-ից մինչեւ 2015 թվականն ընկած ժամանակահատվածում, 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ներմուծման ժամանակ ավելացված արժեքի հարկը կմուծի 3 տարվա ընթացքում` մինչեւ 2016 թվականը: Որոշման նախագծի տեսքով ՀՀ կառավարությանն այսպիսի առաջարկ է արել էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Կառավարության կայք էջի փոխանցմամբ, արտոնությունն ամրագրված է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում եւ «Թեղուտ» ընկերության ներդրումային ծրագրի շրջանակներում է:

Որոշման նախագծում նշված են ապրանքների նախնական արժեքները: Ըստ այդ ցանկի, ընկերությունը մեր երկիր է ներմուծելու տրանսֆորմատորային ենթակայան, հաղորդաձողային ապարատների բլոկ, հաղորդաձող, ընդունման բլոկ, անջատիչի բլոկ եւ հարյուրավոր այլ սարքավորումներ, որոնց ընդհանուր արժեքը, «Թեղուտ» ընկերության հաշվարկներով կկազմի 2 միլարդ 661,309,127 դրամ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728