Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը վարման կարգի վերաբերյալ հայտարարություն էր ուզում անել, բայց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հնարավորություն չէր տալիս`ասելով, որ կանոնակարգը հնարավորություն չի տալիս:
Երկու անգամ Ռուբեն Հակոբյանը փորձեց խոսել, բայց Հովիկ Արբահամյանը զայրացած նրան սաստում էր. «Համբերություն ունեցեք, պարոն Հակոբյան, քաղաքական գործչի մեծ արժանիքը նաև համբերությունն է»:
Հակոբյանը հորդորեց մեկ անգամ խախել կանոնակարգը եւ իրեն ձայն տալ: Աբրահամյանն անդրդվելի մնաց. «Իյա, խախտեմ, որ հետո ինձ քննադատե՞ք»:
Հովիկ Աբրահամյանը նկատողություն արեց նաև Զարուհի Փոստանջյանին. «Հեղափոխական Փոստանջյան, լռեք»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Աբրահամյան, այն երեխային, որ մեքենայի տակ կյանքից զրկել է զարմուհիդ, խախտում չ*է;Գուցե կյանքի իրավունքը գնելու ձևն է հայտնի*;Գուցե զոհերն են խախտողներն ու մեղավորները;