«Որ թվականից է ավանդույթ ձեւավորվել հայոց մայրաքաղաքի բազմահազարանոց պատմության մեջ լայնամասշտաբ զուգարաններ կազմակերպել քաղաքի կենտրոնում, դիվանագիտական կորպուսների եւ եկեղեցիների միջեւ ընկած հատվածներում, որնցից արդեն գալիս է՝ ոչ թե զուգարանի, այլ ջերմամիջուկային փորձարկումների պալիգոնի հոտ է գալիս»,- ԱԺ կառավարությանն ուղղված հարցուպատասխանի ժամանակ հարց հնչեցրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Պատգամավորը հարց բարձրացրեց խորհրդարանում, քանի որ իր հարցին Երեւանի քաղաքապետարանից ոչ միայն սահմանված այլ տրամաբանական ժամկետներում չի պատասխանվել: Այս համատեքստում, ԲՀԿ-ական պատգամավորը հիշեց 120 միլիոնանոց երկու զուգարանները ու հետաքրքրվեց, թե ինչո՞ւ դրանք գնեցին, եթե նման լայնամասշտաբ տեղ կար:
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ով պատասխանեց հարցին, ասաց, որ հարցը պետք է քննարկվի Երեւանի ավագանու նիստի ժամանակ, երբ հենց ավագանու ԲՀԿ-ական անդամներն էլ կարող են հարցն ուղղել քաղաքապետին:
Տիգրան Ուրիխանյանին զարմացրեց`թե ի՞նչու հարցին այդպես էլ չի պատասխանում Երեւանի քաղաքապետը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վերջապես Տիգրաններն ու Տարոնը անցան լուրջ գործի,՝ զուգարանների գործով: