Երգիչ Ֆորշն իրեն լավ է զգում, որ երիտասարդները ընտրությունների արդյունքներով հետաքրքրված են, բայց դասադուլի կողմնակից չէ: «Դասադուլը դասերից փախնելու վարիանտ է: Դասերից ուզում են փախնել, առիթ են ման գալիս»,- ասաց երգիչը:
Քաղաքացիական շարժման` ընտրությունների արդյունքները բոյկոտելու պահանջներին եւ հավաքներին անդրադառնալով` նա ասաց, որ նույնիսկ չի հասցրել տեղեկանալ, թե ով է նախագահ ընտրվել. «Հանրապետությունում չեմ եղել, հենց նոր` մի քիչ առաջ եմ եկել…ո՞վ է ընտրվել»:
Հետո էլ հավելեց, որ գոհ է` Սերժ Սարգսյանի վերընտրվելու համար, որովհետեւ. «Ավելի լավ է ինքը լինի, ինքը արդեն 4 տարի է կառավարում է էս երկիրը եւ գիտի` ով, ում բարեկամն է: Էդ մարդը մի բան գիտի էլի»:
Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ համախմբված քաղաքացիներն էլ, ըստ Ֆորշի, պարապ խոսքերի կարիք ունեցողներն են.«Ես Րաֆֆի Հովհաննիսյանին հարգում, սիրում եմ, կարգին մարդ է, բայց այնտեղ պարապ խոսքեր են խոսվում»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Բա վոր մի քիչ էլ բոյ ունենար ինչեր էր ասելու………………
ֆորշ, բորշ, գորշ, թորշ, խորշ, էապես ոչ մի տարբերություն: Սրանց մասին ասում են,՝ ոչ ձուկ է, ոչ
միս, ,, не рыбо, не мясо,, և կարծիքն էլ նույնն է:
…արա….գնա խարջի գինու գովազդ արա….բայց քիչ խմի, չգիտեմ ինչ էս ընդունւմ գլխիտ համար, բայց կասեմ որ հաստատ դա չի օգնում ու ազդում վրատ.
Հերթական հիասթափությունն եմ ապրում Հայաստանի հերթական արվեստագետի կեցվածքից… Չգիտեմ, որն էր լավը, երբ մեր արվեստագետները իրենց գործով ընկած չէին խոսում և նրանց մասին բարձր կարծիքի էինք, թե երբ սկսեցին խոսել ու բացահայտել իրենց ունայնությունը (Արա Երնջակյանը Մաշտոցի պուրակի դեպքերի ժամանակ, Շուշան Պետրոսյանը` նորաթուխ կուսակցականը)
Մարդը տեղյակ չէր, որ ընտրություններ են, տեղյակ չէր ով է ընտրվել… ինչպիսի հիվանդ անտարբերություն, քաղաքացիական ինչպիսի անառողջ դիրքորոշում: Ափսոս, որ մեր արվեստագետները ավելի լավ է լռեն, քան խոսեն …
Ֆորշը թերևս մի ճիշտ միտք արտահայտեց, որ մարդիկ պարապությունից են գալիս այդ հանրահավաքներին: Իսկ ով է պատասխանատվություն կրելու, որ երկրում այդքան մեծ թվով պարապ, ավելի շուտ գործազուրկ մարդիկ կան ??? Եթե մարդ լավ վարձատրվող, արժանապատիվ աշխատանք ունենար, կարծում եք կթողներ իր աշխատանքը ու կգար հրապարակ ??? Կարծում եք, եթե համալսարանում դասախոսները սովետական տարիներից պահպանված կոնսպեկտներից բացի այլ բան ” տային”, որևէ ուսանող, արհամարհելով իր ծնողների վճարած գումարը, կդիմեր դասադուլի ??? Նաև նախկին և ներկային իշխանությունների վարած սխալ քաղաքականության պատճառով է, որ գիտելիք ստանալը, գիտելիքի շնորհիվ հաջողությունների հասնելը համարվում է անգամ պարսավելի:
Էդ մարդը գուցե բան գիտի, բայց խամաճիկների համեմատության մեջ;Պարապ խոսքն էլ այս հոդվածն է ամբողջությամբ;
ֆորշ, երբ ասում ես.<>-չէս մտածում, որ վիրավորում ես կազմակերպված, գիտակից մարդկանց արժանապատվությունը: Երիտասարդ մարդիկ են, որոնք իմ ու քո պետության համար գանձ են; Մի լսի, ինչպես են մտածում, ինչքան ազնիվ են, գիտակից, ինչ արժեքների կրող են: դու գաղափար ունես այդպիսի արժեքների մասին, թե շնչում ու արտաշնչում ես ալկոհոլ…
Ճիշտն ասած ամաչեցի Ֆորշի համար: Տաղանդավոր երաժիշտ է….. Միգուցե ինչ-որ մեկը հասկացներ, որ եթե կարծիք չունես, կարելի է և լռել …
Եվս մի «չգրպանված» «արվեստագետ»:
Զարմանալի անտարբերություն՜՜՜, ինչպես կարող է Հայ Մարդ կոչեցյալ Ֆորշը տեղյակ չլինել որ ընտրություններ են Մայր Հայրենիք Հայաստանում, նունիսկ տեղյակ էլ չէ թե ով է ընտրվել… և իրավունք է իրեն վերպահում քննադատելու մեր ուսանող երիտասարդությանը։ Ցավում եմ քեզ նման հիվանդնեին․․․
Ֆորշ, էլ Էրէվանի մասին չերգես, իսկ ավելի լավ ա նորից գնա Արգենտինա ջութակ նվագելու, բայց դրանից առաջ սառը ցնցուղ ընդունի ու ներողություն խնդրի նրանցից, որ քո էրէվանցի որդու համար նորմալ երկիր են կառուցում / գոնե փորձում են /:
էխ, ֆորշ, երևանցի ֆորշ…իմ համար դու անցար գեղամյանների, ա. բաղդասարյանների,
շ. քոչարյանների շարքը…
Սա Հայաստանն է, սա Երևանը… և ևս մեկը, որ հոգին ծախեց….Հենց այսպես էլ չենք ուզում ապրել մեր սիրած քաղաքում…