Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի տարբերություն Մեղրի, Ագարակ եւ Քաջարան քաղաքների` Կապանում Րաֆֆի Հովհաննիսյանին դիմավորեցին լեփ-լեցուն հրապարակում (Տեսանյութ)

Փետրվար 27,2013 17:47

M-3 M-2 Քաջարանում կայացած սակավամարդ հանդիպումից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը այցելեց Կապան, որտեղ բազմամարդ հրապարակում հավաքված կապանցիները նրան դիմավորեցին բարձր ծափահարություններով, «Րաֆֆի», «Հաղթանակ» «Հայաստան» վանկարկումներով:

Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհավորեց կապանցիներին հաղթանակի կապակցությամբ` նշելով, որ անկախ կեղծված ընտրությունների արդյունքներից, այնուամենայնիվ, կապանցիները կարողացել են հաղթանակ տանել: «Երբ որ աշխարհը, Հայաստանն անհավատ դարձավ, Կապանը, Սյունիքն ասացին՝ մի րոպե, ես հավատացյալ եմ, ես եւս իմ հայրենիքի, իմ երկրի տերն եմ: Ձեզ չհավատացին, ծաղրեցին, հեգնեցին, որ արդեն վիճակը քցված է, որոշված է, դուք ասացիք ոչ, Գարեգին Նժդեհը կուսակցություն չէ, Գարեգին Նժդեհը դա ես եմ, դա Խուստուփն է, դա Կապանն է, հայրենիքն է, Սյունիքն է: Գարեգին Նժդեհը դուք բերեցիք Հայաստանի Հանրապետություն, շնորհավորում եմ ձեզ: Դուք բերել եք հաղթանակ Խուստուփ սարին», – ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքված բազմությանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը Սյունիքում իր հանդիպումները բնակչության հետ մեկնարկել էր առավոտյան Ագարակից եւ Մեղրիից, որտեղ շատ քիչ էին հավաքվել բնակիչները: Սակավաթիվ էր նաեւ Քաջարան քաղաքի հրապարակը: Այցելած քաղաքներից միայն Կապանն էր, որտեղ պարոն Հովհաննիսյանին հանդիպելու էր եկել բնակչության հոծ զանգված եւ հանդիպումն անցկացրել լեփ-լեցուն հրապարակում:

Նշենք, որ Կապանում ձայների մեծամասնությամբ ընտրությունների պաշտոնական արդյունքներով հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. NORO says:

    Մի մոռացեք, որ Հայաստանում Քաջարանը և Ագարակը իրականում գյուղական համայնքներ են:
    Ասեմ ավելին Մալիշկա գյուղը Ավելի շատ բնակչություն ունի քան երկուսը միասին: Ավելին Հիմա ինչպես , որ վերահսկվում են բոլոր գյուղերը նույն կերպ էլ վերահսկվում են ագարակն ու Քաջարանը, Կամ էլ այլևս մարդ չի մնացել…..ՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃ:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Շատ հպարտ եմ Կապանցիներով. պատմական պահերի միշտ ճիշտ որոշումներ են կայացրել: ԼՐԻՎ արժանի է Հայաստանի մայրաքաղաքի կարգավիճակ ունենալու:

    • հաջող 1 says:

      Լսեք տեսեք ինչ եմ ասում Ձեզ այ <> տաղանդներ Դուք ով եք ,և ինչ եք արել այսքան ժամանակա մեր Սյունաց աշխարհի համար : Թե այդքան տղամարդ եք եկեք դեմ առ դեմ հանդիպենք տեսնեք ինչու եք այդքան վառվել մի գուցե Ձեր արաց քայլերի համար բիբար են լցրել համապատասխան մարմնի մասը : Վաղը ժամը 12:00-ին կգաք Մշակութի պալատի առաջ
      դուք և Ձեր համախոհների հետ միասին տեսնեմ ինչու եք այդքան անբախ զանբախ դուրս տալիս:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728