Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարության «Մերսեդես-Բենց»-ը` դատապարտյալներին

Փետրվար 27,2013 17:40

Չնայած «Մերսեդես-Բենց E 280»-ը արդարադատության նախարարության հաշվեկշռում է, բայց արդեն 4-5 տարի է՝ ծառայում է հիմնադրամի կարիքներին:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կառավարությանն է ներկայացրել մի որոշման նախագիծ, որով առաջարկում է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հաշվեկշռում գտնվող 6 միլիոն 120 հազար դրամ արժողությամբ «Մերսեդես-Բենց E 280» մակնիշի ավտոմեքենան հանել նախարարության հաշվեկշռից եւ տրամադրել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամին:

Ինչպես տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից, վաղվա նիստում կքննարկվի նաեւ այս հարցը: Ըստ Պարոն Թոմասյանի, չնայած «Մերսեդես-Բենց E 280»-ը նախարարության հաշվեկշռում է, բայց արդեն 4-5 տարի է՝ ծառայում է հիմնադրամի կարիքներին. «Նկատի ունենալով, որ այդ ավտոմեքենան ծառայում է հենց «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի կարիքների համար,  հետեւաբար առավել նպատակահարմար կլինի, եթե «Մերսեդես-Բենց E 280» մակնիշի ավտոմեքենան գտնվի «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հաշվեկշռում»,-հիմնավորել է պարոն նախարարը:

Կառավարությունը չի առարկել. ավտոմեքենան հետ կվերցնի եւ որպես գույքային ներդրում կհանձնի հիմնադրամին:
Նշենք, որ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը ստեղծվել է ՀՀ կառավարության 2001թ.-ին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728