Դասադուլավորների վերջին կանգառն այսօր Ազատության հրապարակում էր: Այստեղ ակտիվիստներին միացան մի քանի դպրոցականներ, որոնք գոռում էին «10 բ», մի մասն էլ` «Դավիթաշեն»:
Ակտիվիստներից մեկն էլ նկատողություն արեց. «Հայաստանի պայքարն է, ոչ թե Դավիթաշենի: Գոռացեք` Հայաստան»:
Թեեւ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից շարժվելիս ակտիվիստ Դանիել Իոաննիսյանը հայտարարել էր, թե հրապարակում իրենց սպասում են բժշկական քոլեջի ուսանողները, արդեն հրապարակում պարզվեց, որ նրանց դասերի ավարտից հետո միացել է ընդամենը 3 աղջիկ: Նրանցից մեկն էլ առաջինը հարցրեց. «Մեզ խի՞ երեկ շատ ցույց չտվեցիք հեռուստացույցով, տնեցիք ինձ էին սպասում, եթեր էր»:
Ակտիվիստ Դ. Իոաննիսյանն էլ տեղեկացրեց, որ հրապարակը բաց հարթակ է, որտեղ պետք է քննարկեն իրենց անելիքները, ստեղծված իրավիճակի մասին փոխանակեն տեսակետներ. «Նույնիսկ, եթե ուզեք, կարող եք անեկդոտներ պատմել, մի խոսքով սա պոզիտիվ ուսանողների հարթակ է»:
Կարդացեք նաև
Մանրամասները` շուտով տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ