Վալենտին Իորդանովը եւ Սագիտ Մուրթազալիեւը օլիմպիական ոսկե մեդալները վերադարձրել են ՄՕԿ
Որպես սպորտային ըմբշամարտը օլիմպիական խաղերի ծրագրից հանելու` ՄՕԿ-ի գործկոմի առաջարկի դեմ բողոքի արտահայտություն, ազատ ոճի ըմբիշներ, Ատլանտայի օլիմպիական խաղերի չեմպիոն, Բուլղարիայի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Վալենտին Իորդանովը եւ ռուսաստանցի, Սիդնեյի օլիմպիական խաղերի չեմպիոն Սագիտ Մուրթազալիեւը հրաժարվել են իրենց օլիմպիական ոսկե մեդալներից եւ դրանք վերադարձրել Միջազգային օլիմպիական կոմիտե` նախագահ Ժակ Ռոգեին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ