Փետրվարի 18-ի նախագահի ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների տրված գնահատականների հետ ՀՀ-ում Գերմանիայի դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը համամիտ է:
«Իրենք ասացին, որ դեռեւս կան որոշ մտահոգություններ, այդ հարցում համակարծիք ենք, իրենք նաեւ ասացին, որ ընտրությունները լավ են կազմակերպվել եւ անցկացվել, դրա հետ եւս համակարծիք ենք, կարելի է ասել, որ նախկինից ավելի լավ էր»,- այսօր «Ա1+»-ին ասաց դեսպան Ռայներ Մորելը;
Անդրադառնալով զարգացումներին՝ պարոն դեսպանը նշեց, որ այժմ շատ բարդ հետընտրական իրավիճակ է Հայաստանում։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ