Լրահոս
Օրվա լրահոսը

«Միմոսություն, լիրիկական մի բան». Ս. Սարգսյանի՝ Ս. Թանկյանին պատասխան նամակի մասին

Փետրվար 27,2013 16:55

Վերջին օրերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ռոք երգիչ Սերժ Թանկյանը ակտիվ նամակագրության մեջ են: Սերժ Թանկյանը բաց նամակ էր հղել ՀՀ նախագահին , որին հաջորդեց Ս. Սարգսյանի պատասխանը:

Ինչպես հայտնի է, Ս. Թանկյանը ակտիվորեն ներգրավված է բնահպանական շարժումներում: Այդ պատճառով Aravot.am-ը բնապահպան-ակտիվիստներից հետաքրքրվեց՝ այս նամակագրությունը ի նպա՞ստ բնապահպանության կգործի,թե՞ ընդհակառակը:

Բնապահպան ակտիվիստ Արթուր Գրիգորյանն ասաց. «Օգուտ կամ վնաս չեմ տեսնում, քանի որ նամակագրությունը կապված է ընտրությունների հետ:: Ուստի նամակագրության բովանդակությունն այնպիսին էր, որ այն բնապահպանական շարժման հետ ուղղակի կապ չունի: Ինչ վերաբերում է Ս. Սարգսյանի պատասխանին, ապա դա կատարյալ միմոսություն էր: Պատասխան նամակում լատինատառ մեջբերումներ կան Թոմաս Հոբսից: Երբ մարդ անգամ Թոմաս Հոբսի անունը չգիտի, ուր մնաց նրանից լատինատառ մեջբերումներ անի: Բնապահպան ակտիվիստների շրջանում այն միայն ծաղրանքի արժանացավ: Նրա պատասխանը գրողները այնքան հիմար են գրել, որ խայտառակ իրավիճակում է Ս. Սարգսյանը հայտնվել: Իսկ Սերժ Թանկյանի նամակն ավելի հստակ ձևակերպումներ կարող էր ունենալ, բայց դե դա իր գործն է, ինքն իր մտածողությունն ունի»:

Բնապահպան ակտիվիստ Լիլիթ Գևորգյանն էլ նկատեց. «Իհարկե, հաճելի է Թանկյանի ուշադրությունը տեղի ունեցող իրադարձություններին: Ամեն մարդու համար ակնկալիքները ոչ թե Թանկյանից և մյուսներից պիտի լինեն, այլ հենց իրենից: Այս պահին իրավիճակը կախված է ամեն քաղաքացուց: Իսկ Ս. Սարգսյանի պատասխանը լիրիկական մի բան էր` առանց պատասխանելու Սերժի բարձրացրած որևէ հարցի: Անգամ Սերժն է նշել է, որ իր հարցերն իրականում պատասխան չեն ստացել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    սարգսյանի պատասխանը,՝ Թանկյանի նամակին, դա նրա մտահոգությունն է,՝ թե ինչպես ապագայում
    իր նախագահի պաշտոնը այրան գնով պահպանելով հանձնի թոռնիկին,՝ փոքրիկ սերժին:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728