ՀՀԿ խորհրդի անդամ Էդգար Հովհաննիսյանն այսօր «Արմատ» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ անդրադարձավ հետընտրական շրջանին, ընդդիմության որդեգրած քաղաքականությանը և ընտրությունները կեղծ որակելու դիրքորոշման նպատակահարմարությանը:
Խոսելով ընտրությունների գնահատականներից Հովհաննիսյանն ասաց, որ արդեն գնահատականներ են տրվել տարբեր միջազգային կառույցների կողմից, տարբեր երկրների ղեկավարների կողմից՝ շնորհավորանքների տեսքով: Եվ պնդեց, որ ընտրական հանձնաժողովներում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներից գրեթե բոլորը ստորագրել են արձանագրությունները այդպիսով իսկ համաձայնելով ընտրությունների արդյունքների հետ:
Էդգար Հովհաննիսյանն ասաց. «Րաֆֆի Հովհաննիսյանը 2 խնդիր է դրել իր առջև. Նախ փորձել որոշակիորեն հասնել իր նպատակին, դա քաղաքական կոմպրոմիս կլինի թե որևէ պաշտոն, որի հարցում նախագահ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ նրանք համաձայնության չէին եկել: Եվ 2-րդ դեպքում ընդդիմադիր դաշտում դառնալ լիդեր, ուժ որի շուրջ կհամախմբվեն մյուս ընդիմադիրները: Բնականաբար հեշտ չի Րաֆֆի Հովհաննիսյանի գործը, քանի որ այդ դերին հավակնում են նաև այլ քաղաքական ուժեր»:
Էդգար Հովհաննիսյանը անորոշություն է տեսնում Հովհաննիսյանի ծրագրային գործողություններում: Ըստ նրա՝ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը մտածված և խելացի քայլեր չանի, ապա կկորցնի իր վարկանիշը և ընտրողների վստահությունը. «Րաֆֆի Հովհաննիսյանի վերջնանպատակը անորոշ է»:
Կարդացեք նաև
Մարիամ ՄԿՐՏՉՅԱՆ
Րաֆֆի Հովհաննիսյանի վերջնանպատակը շատ պարզ է` ԺՈՂՈՎՐԴԻ ձայնը մի գրպանեք: