Aravot.am-ի հարցին` հնարավո՞ր է, որ Յուրի Պատրիկեեւը մարզական կարիերան շարունակելու դեպքում հանդես գա Ռուսաստանի կամ մեկ այլ երկրի դրոշի ներքո, ըմբիշի անձնական մարզիչ Սամվել Գեւորգյանը պատասխանեց. «Եթե Յուրան որոշի շարունակել ըմբիշի իր կարիերան, հանդես կգա միայն Հայաստանի դրոշի ներքո եւ նոր մեդալներ էլ կնվաճի մեր ազգային հավաքականի կազմում: Նրա հետ մի քանի օր առաջ եմ հեռախոսով զրուցել: Դեռ առողջության հետ կապված թեթեւ խնդիրներ ունի: Բայց ապաքինվում է եւ շարունակում մարզվել: Ասաց, որ շատ է կարոտել հավաքականն ու Հայաստանը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ