Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բեգլարյան. «Դեմ էի, որ ՀՀՇ-ն դառնա կուսակցություն»

Փետրվար 27,2013 16:07

Նոյեմբերյանի սոցիալական ծառայության պետ, Հայաստանի գրողների միության անդամ Սամվել Բեգլարյանը եղել է Հայոց համազգային շարժման ակտիվիստներից: Ղարաբաղյան շարժման 25-ամյակի կապակցությամբ նրան հարցրեցինք, թե ի՞նչ տվեց այդ շարժումը, ինչ արդյունքներ եւ սխալներ ունեցավ: Ս. Բեգլարյանն ասաց.

« Շարժումը հայ ժողովրդի պատմության մեջ իսկապես երեւույթ էր, որը մեզ բերեց միասնականության,միասնական գաղափարի, միասնական ճակատի, որը հայերիս համար հազվագյուտ է: Բայց հայոց համազգային շարժումը դարձավ կուսակցություն, որին ես դեմ էի: Ես շփվում էի Լեւոն-Տեր Պետրոսյանի, Վանո Սիրադեղյանի, Բաբկեն Արաքցյանի հետ, «Ղարաբաղ» կոմիտեի հետ մտերմիկ հարաբերությունների մեջ էի: Ես դեմ էի, որ շարժումը դառնա կուսակցություն: Ես ասում էի՝ շարժումը պետք է մնա շարժում, որպեսզի ունենա վերահսկման դեր իշխանությունների նկատմամբ ,ով էլ կլինի,որպեսզի միշտ լինի ընդդիմադիր: Սակայն այդ տեսակետը չընդունվեց: Ինչպես պարզվեց հետագայում,շարժումը վերածվեց անձնական նկատառումների համար, իշխանությունը զավթելու համար: Ես համաձայն էի շարժման հետ մինչեւ այն պահը,որ կատարվի իշխանափոխություն, այսինքն՝կոմունիստական բռնատիրությունը վերացվի, որ Ղարաբաղի հարցը բարձրացվի միջազգային մակարդակի: Սակայն, երբ որ այդ շարժման ակտիվիստները դարձան իշխանավորներ, սկսեցին կրկնել իշխանությանը հատուկ բոլոր սխալները՝ ավելի նոր, կատարելագործված ձեւերով: Այս առումով շարժումը իր նպատակին…Բայց այն, որ շարժումը մեզ բերեց ժողովրդավարություն, մեզ բերեց ազատություն, նոր գաղափարախոսություն,նոր երեւույթներ ծնեց՝ այս առումով, իհարկե, գնահատելի է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728