Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայտարարություն. «Թեղուտի հանքավայրը շահագործող ընկերությունը գտնվում է Սերժ Սարգսյանի հովանավորչության տակ»

Փետրվար 27,2013 15:51

Վաղը՝ փետրվարի 28-ին, էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի կառավարության նիստի հաստատմանն է ներկայացրելու որոշման նախագիծ, որով առաջարկում է 3 տարով հարկային արտոնություն տրամադրել Թեղուտի հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ին:

Հարկ չհամարելով անդրադառնալ այս նախագծի մանրամասներին՝ արձանագրենք մի քանի փաստեր.

1. Դեռևս 2012թ.-ի դեկտեմբերի 21-ին մենք Հատուկ քննչական ծառայությանը հաղորդում ենք ներկայացրել Թեղուտում կատարվող քրեական հանցագործության մասին, հիմնավորելով, որ հանքավայրի շահագործումն իրականացվում է միանգամայն այլ նախագծով, որը չի անցել բնապահպանական փորձաքննություն և չի հաստատվել: Ընդ որում, նոր նախագիծը անհամեմատ ավելի մեծ ավերածություններ է նախատեսում, քան նախորդը:

Մինչ օրս իրավապահ մարմիններն ընթացք չեն տվել ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը, այնինչ օրենքով նախատեսված կարգով պարտավոր էին գործին ընթացք տալ հաղորդումը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում:

2. Նույն օրը դիմում ենք ներկայացրել բնապահպանության նախարարին՝ պահանջելով իրականացնել տեսչական ստուգումներ և պարզել, թե արդյո՞ք հանքավայրը շահագործող ընկերությունն աշխատանքներն իրականացնում է հաստատված նախագծով, որին ևս առարկայական պատասխան չի տրվել:

Այս ամենից բխում է հետևություն, որ Թեղուտի հանքավայրը շահագործող ընկերությունը գտնվում է Սերժ Սարգսյանի հովանավորչության տակ, իսկ պետական մյուս մարմինները հավասարապես կիսում են հանքավայրի ապօրինի շահագործման աշխատանքների հետևանքով տեղի ունեցող քրեական հանցագործության պատասխանատվությունը:

Օրենքի և իրավունքի նկատմամբ հետևողականորեն ցուցաբերվող այս լկտի արհամարհանքը նաև հիմք է տալիս պնդելու, որ անօրինականությունները դադարեցնելու և հանցագործներին պատասխանատվության ենթարկելու միակ հնարավոր տարբերակը մնում է Հայաստանում առկա հանցավոր համակարգի տապալումը:

«Թեղուտի պաշտպանություն քաղաքացիական նախաձեռնություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728